Արմինֆո. Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի մասին Սերժ Սարգսյանի կարծիքը ճակատագրի քմահաճույքին հանձնված մարդու խոսք է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նակին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Նշելով, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումները ՌԴ և Հայաստանի հարաբերությունների ցավոտ կողմն է, Սարգսյանն ապավինում է լուրջ հետևանքների բացակայությանը, կարծելով, թե Մոսկվային կարելի է մեղադրել բացառապես դրանց ծագելու դեպքում: Այդ պնդումը ոչ այլ ինչ է, եթե ոչ` որոշակի անզորության արդյունք», - նշել է վերլուծաբանը:
Մելիքյանը չի բացառում, որ եթե, այնուամենայնիվ, «լուրջ հետևանքներ» լինեն, արդեն ուշ կլինի դրանք շտկել: Այլ խոսքով` գործը կարող է հասնել համազգային աղետի: Եվ այդ ֆոնին` Հայաստանի անվտանգության համար պատասխանատուներն անօգնական վիճակում են և պատրաստ են ապավինել դրա պատահականությանը:
«Այդ մարդիկ պատրաստ են իրենց և մեզ համոզել, որ եթե մինչ օրս ողբերգական որևէ բան չի պատահել, ապա դա բավարար երաշխիք է առ այն, որ Ռուսաստանի նման վարքագիծը Հայաստանին աղետների չի հանգեցնի ապագայում: Իմ կարծիքով, չարժե իրեն այդպես պահել: Նույնիսկ Մոսկվայի հետ հարաբերություններում, նույնիսկ Հայաստանի ներկա իշխանությունների համար գոյություն չունեն անլուծելի կենսական կարևոր հարցեր», - ամփոփել է վերլուծաբանը:
Աելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումները տվերում են շատ բան, սակայն, մյուս կողմից, կան հանգամանքներ, և, հնարավոր է, դրանք մեզ համար անընդունլի են, սակայն ընդունելի են նրանց համար: «Եթե չլինեն լուրջ հետևանքներ, ապա մենք պետք է դա համարենք Ռուսաստանի երկարաժամկետ քաղաքական գործունեություն` նպատակաուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Միևնույն ժամանակ, նա վտանգավոր է համարում Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների պատճառով ՌԴ հետ հարաբերությունները վերանայելու կոչերը, քանի որ դրանք կարող են ստեղծել վատ իրավիճակ: «Ու՟մ հետ եք դուք ուզում վերանայել և բարելավել հարաբերությունները, Թուրքիայի՟ հետ: Թե՟ ՆԱՏՕ-ում բոլորը գրկաբաց սպասում են Հայաստանին: Թե՟ մենք պետք է թշնամանանք բոլոր նրանց հետ, ով օգնում է Ադրբեջանին», - հարց է տվել Սարգսյանը: