Արմինֆո.Ժիրայր ՍԵֆիլյանի և նրա կողմնակիցների գործով Ժամը 11:00-ին նշանակված դատական նիստն սկսվել է կես ժամ ուշացումով, ինչը պայմանավորված է եղել մեղադրյալների փաստաբանների անձնական իրերի զննման ձգձմամբ: Նիստն սկսվելուց անմիջապես հետո դատավարությունը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մեկ ժամ ընդմիջում է հայտարարել, քանի որ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չեն կանգնել և հեռացվել են դատարանի դահլիճից: Նախորդ դատական նիստում դահլիճից հեռացվել էր Գևորգ Սաֆարյանը` տեղից հայտարարության համար:
Այսօր դատական նիստին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է 2016 թվականի հունիսի 20-ին` հանցավոր խմբավորում կազմակերպելու կասկածանքով: Նախաքննության ձեռք բերած ապացույցների հիման վրա 8 անձանց մեղադրանք է ներկայացվել զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու համար, 6-ը կանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ըստ Հատուկ քննչական ծառայության, Սեֆլյանն ու իր կողմնակիցներն ապրիլյան պատերազմի օրերին ծրագրել էին պետական նշանակության շենքի զավթում: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: