Արմինֆո. Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները, որոնց հետևանքով եղան բազմաթիվ զոհեր, ակնհայտ հիշեցում են այն մասին, որ ստատուս քվոն անկենսունակ է: Այդ մասին ասվում է ղարաբաղյան հակմարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ ԵՄ՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարությունում:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանմանը և այդ հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հավատարմության մասին: ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե գործողություններում, թե հայտարարություններում: Եվրամիությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում միջնորդների հունիսի 19-ի հայտարարությանը, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության թուլացման միջոցները, վերսկսել բովանդակային բանակցությունները` անհրաժեշտ քաղաքական կամք և բարեխղճություն դրսևորելով: