Արմինֆո. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան սխալ է համարում կարծիքը, թե 25 տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա:
«10 տարի առաջ մշակվել և համաձայնեցվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ: Դա միակ աշխատանքային փաստաթուղթն է, որը հիմնարար հավասարակշռություն է ստեղծում հակամարտության լուծման հարցում: Խնդիրն այն է, որ նախագահները չեն վստահում միմյանց: Կողմերը պետք է փոխզիջման գնան հակամարտության լուծման համար: Հակամարտության լուծման հարցում միջնորդության և լիդերության գործառույթ կարող են ստանձնել կամ Ռուսաստանը, կամ ԱՄՆ-ը: Սակայն, ԱՄՆ ղեկավարությունում չկա քաղաքական գործիչ, ով կարող էր զբաղվել այդ խնդրով»,- ասել է Բրայզան, հայտնում է ԱՊԱ-ն: