Արմինֆո.Երևանում տեղի է ունեցել Խաղաղության կորպուսի նոր կամավորների երդման արարողությունը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան, Ռիչարդ Միլզը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սա յուրահատուկ օր է իր համար, և, թերևս, Հայաստանի համար նույնպես: «Այսօր այստեղ երդում կտան կամավորներ, որոնք կսկսեն իրենց երկամյա աշխատանքը Հայաստանում: Բացի այդ, Խաղաղության կորպուսն այս տարի տոնում է իր գործունեության 25-ամյակը Հայաստանում: Առաքելության իրականացման նպատակով արդեն 1000-րդ կամավորն է հայկական հողի վրա: Տարբեր տարիքի մարդիկ գալիս են Հայաստան, ուսումնասիրում մշակույթը, լեզուն, պատմությունն ու ժողովրդի մենթալիտետը, ապա վերադառնում ԱՄՆ և կիսվում ձեռք բերված գիտելիքներով և տպավորություններով, դրանով իսկ նպաստելով են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը», - ասել է դիվանագետը:
Այսօր Երևանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 կամավորներ երդվեցին: Նրանք շուտով կուղարկվեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ առաջիկա 2 տարիների ընթացքում անգլերեն կդասվանդեն տեղական դպրոցներում և համալսարաններում: Կամավորներն արդեն անցել է 11-շաբաթյա ինտենսիվ դասընթացը, որի ընթացքում սովորել են խոսել հայերեն, ուսումնասիկրել հայ ժողովրդի մշակույթը և պատրաստվել առաքելության մեկնարկին:
Միջոցառման ներկա էին ավելի քան 300 հյուրեր: Հյուրերի թվում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ այդ Խաղաղության կորպուսը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1992 թվականից, Հայաստանի կառավարության հրավերով: Վերջին 25 տարիների գործունեության ընթացքում Հայաստան է այցելել 1000 Խաղաղության Կորպուսի կամավոր:
ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է նախագահ Ջոն Քենեդիի կողմից, 1961 թվականին և ունեցել է երեք նպատակ`անհրաժեշտության դեպքում օժանդակել այլ երկրների ժողովուրդներին, նպաստել ամերիկացիների ճիշտ ընկալմանն այլ երկրներում, աջակցել այլ մշակույթների ճիշտ ընկալմանն ամերիկացիների կողմից: