Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի ընդունում քաղաքական հակառակորդների կողմից իր դեմ առաջադրված մեղադրանքները, կապված Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրողների զանգվածային կաշառման, վարչական լծակների համատարած կիրառման և կեղծարարությունների հետ:
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, բոլոր այդ մեղադրանքներն անհիմն են և չունեն որևէ ապացույց: «Ես մինչև հիմա չեմ տեսել որևէ տեսանյութ, որի ինչ-որ մեկին փող են տալիս և համոզում քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Իսկ ինչ վերաբերում է այն տեսանյութերին, որոնցում պատկերված են ՀՀԿ նախընտրական շտաբից փողով դուրս եկող մարդիկ, կարող եմ ասել, որ դրանք մեր աշխատակիցներն են ովքեր ստացել աշխատավարձ», - վստահեցրել է Աշոտյանը:
Նա լրատվամիջոցներին, ընդդիմությանը և դիտորդներին մեղադրել է ՀՀԿ նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ: Աշոտյանը նաև նշել է, որ ընդդիմադիր թեկնածուները փորձել են բարձրացնել իրենց ցածր վարկանիշները, կազմակերպելով քաղաքական շոուներ և վարկաբեկել ՀՀԿ-ին: Կուսակցության փոխնախագահ նաև նշել է, որ ընտրությունների, ըստ նախնական տվյալների, մասնակեցել է մոտ 350 հազար երևանցի, մինչդեռ, խախտման վերաբերյալ ահազանգերը կզմել են մոտ 10 հատ: «Եթե անգամ բոլոր 10 բողոքն էլ հաստատվի, ապա դա ոչ մի կերպ չի ազդի ընտրությունների արդյունքի վրա», - ասել է նա: Նշենք սակայն, որ ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանությունում արդեն գրանցվել էր խախտումների մասին 41 ահազանգ:
Աշոտյանը նշել է նաև, որ ՀՀԿ-ն քարոզարշավի նպատակով ծախսել է մոտ 97 մլն դրամ` օրենքով նախատեսված 100 մլն.դրամից: