Արմինֆո. Հայաստանի ԿԸՀ մերժել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» նախընտրական դաշինքի հայտը:
Ինչպես հայտարարել է ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը, դաշինքը դիտողություններ էր ներկայացրել ընտրական տեղամասերի ընդամենը 13%-ի վերաբերյալ: «Որոշ դեպքերում դաշինքը չէր ներկայացրել ընտրատեղամասերի համարները, որոնցում, իբր, տեղի են ունեցել խախտումներ: Բացի այդ, մի քանի տասնյակ տվյալներ կրկնվում են, ևս մի քանի տասնյակը վկայում են ոչ թե խախտումների այլ դրանց բացակայության մասին: Դիմումը զուրկ է իրավաբանական հիմնավորումից», - հայտարարել է նա:
Ավելի վաղ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի տարածած հայտարարությունում նշվում է, որ ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցել են իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ:
«Այդ օրինախախտումները ներառում են.
Այսպիսով, հաշվի առնելով, որ հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ եւ կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը,
Նպատակ ունենալով հանարավորություն տալ քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը իրավական գնահատական տալու խախտումների մասին արձանագրված փաստերին, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին ներկայացնելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը ԿԸՀ եւ Սահմանդրական դատարան՝ 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով»: