Արմինֆո.Հայաստանը, ինչպես ԱՊՀ շատ երկրներ, քաղաքական գործիչներին հետընտրական իրավիճակի սրման մանդատ չընձեռեց, ինչի մասին անուղղակիորեն վկայում են ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Երևանում լրագրողներին նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ընտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
«Նախընտրական քարոզարշավի գագաթնակետին հնչեցված զանազան հայտարարությունների առումով, հետընտրական շրջանում փողոցային պայքար սկսելու հետ կապված, շահագրգռվածություն չեն ոչ իշխանությունները, և ոչ էլ ընդդիմությունը: Այս ընտրությունները նշանավորեցին Հայաստանում կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու առաջին փուլը, և գործող իշխանությունների կողմնակիցներն ու հակառակորդները, որոնք պատրաստ են հաջորդ փուլին, միմյանց համար պրոբլեմներ ստեղծել չեն ցանկանում: Կարծում եմ, որ երկրորդ փուլի անհրաժեշտության բացակայությունը նույնպես դրական արդյունք է»,-համոզված է նա:
Զատուլինը նշել է, որ Հայաստանի նոր ընտրական օրենսդրության մանրազնին ուսումնասիրությունը թույլ է տալիս այն գնահատել որպես նորարական, ինչը Հայաստանին թույլ է տալիս վերացնել ընտրությունների արդյունքների մասին բոլոր կասկածները, բացառել կեղծիքների հնարավորությունը և մյուս երկրներին տալ զգալի առավելություն: Ընդ որում, խորհրդարանականները գտնում են, որ տեղ գտած խախտումներն ընտրությունների վերջնական պատկերի վրա չեն անդրադառնում:
Զատուլինը կայացած ընտրությունների արդյունքները գնահատել է որպես որոշակի հուսեր ներշնչող, Հայաստանի կայունության սպառնալիքների բացակայության առումով: Նա նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության, նրա դաշնաիկց ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի արդյունքները:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 2009 տեղամասերի տվյալների հիման վրա: Ներկայացված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%: «Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն`7: