Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է խորհրդարանական ընտրություններում քվեարկության նախնական արդյունքները 2009 ընտրական տեղամասերից 2005-ում:
ԿԸՀ տվյալների համաձայն, ապրիլի 3-ի 11:00-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 99,8%-ը: Ընտրարշավում առաջվա նման մեծ առավելությամբ առաջատարն է ՀՀԿ-ն, որը հավաքել է ընտրողների ձանյերի 49,15%-ը: «Ծառուկյան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 27,37%-ը, «Ելք» դաշինքը` 7,78%, ՀՅԴ-ն` 6,58%: Հենց այդ չորս կուսակցությունները տեղեր կստանան ՀՀ վեցերորդ գումարման խորհրդարանում:
Խորհրդարան անցնելու համար օրենքով սահմանված շեմը չեն կարողացել հաղթահարել «Հայկական վերածնունդը», որն ստացել է ընտրողների ձայների 3,72%-ը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը (2,07%), «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը (1,65%), «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (0,94%) և ՀԿԿ-ն (0,75%):
Հավելելնք, որ 2 մլն 587 հազար 706 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 574 հազար 947 քաղաքացի, ինչը կազմում է ընտրելու իրավունքն ունեցող անձանց ընդհանուր թվի 60,86%-ը: Ընտրություններին մասնակցել է 5 կուսակցություն և 4 դաշինք: Ազգային ժողով անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեին 5% շեմը, իսկ դաշինքները` 7%: