Արմինֆո.«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը հարձակման է ենթարկվ ել ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի կողմնակիցների կողմից` Կոնդում:
Ինչպես հաղորդում է «Ազատությունը», թղթակիցը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ, իսկ այնտեղից դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին թղթակիցը գումար է նկատել, որից հետո ինքն էլ է մտել շտաբ: Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, թե ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ` աշխատավարձ: Այնուհետև շտաբում գտնվող մի խումբ երիտասարդներ հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը: Քաշքշուկի արդյուքնում լրագրողը թեթեւ վնասվածք է ստացել աչքի շրջանում:
Հավելենք, որ համանման իրավիճակ է տիրում նաև Բեգլարյանի մյուս նախընտրական շտաբներում, որտեղ ընտրողներին կաշառք են բաժանում և պնդում, թե նրանց քվեարկությանը հետևում են քվեախցիկներում զետեղված տեսախցիկներով, խոսքը վերաբերում է, մասնավորապես, Նար-Դոսի անվան դպրոցում գտնվող ընտրատեղամասին: