Արմինֆո.Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քվեարկել է հանուն խաղաղության և կայունության: Նա իր քաղաքացիական պարտքը կատարել է 29/9 ընտրատեղամասում: Արդեն քվեարկությունից հետո նա լրագրողներին հիշեցրել է Մեծ պասի շրջանում խաղաղության և հանգստության անհրաժեշտության մասին: Մեկնաբանելով ընտրակաշառքների մասին լուրերը` նա հայտարարել է, որ դա այնպիսի հանցագործություն է, որի համար պարտադիր հարկավոր է հայտարարող, ինչպես նաև նա, ով կաշառք է ստացել: Անդրադառնալով հետնընտրական զարգացումներին և փողոցային պայքարի պատրաստ լինելու վերաբերյալ ՕՐՕ դաշինքի առաջնորդներից մեկի` Սեյրան Օհանյանի հայտարարություններին` Վլադիմիր Գասպարյանը կարծիք է հայտնել, որ «մեր երկրում արկածախնդրությունը տեղ չունի»: