Արմինֆո. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից:
Նա նշել է, որ Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին խնդրել է չլքել կուսակցության շարքերը, սակայն նրանք կատարել են իրենց ընտրությունը: «Զարուհու և Անահիտի նման հայրենասերները պետք են երկրի քաղաքական դաշտին: Ես նրանց ամենաբարին են մաղթում, սակայն ճշմարիտ չէ, որ կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից, քանի որ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մարդու իրավուքններին, ազգային շահերին, Հայաստանի ինքնիշխանությանը և Արցախի լիակատար ճանաչմանը»,- ընդգծել է քաղաքական գործիչը: Ըստ որում, Հովհաննիսյանը գտնում է, որ կուսակցություններում մշտապես սերնդափոխություն է տեղի ունենում: Այս առումով նա նշել է, որ ՕՐՕ-ի համամասնական ցոիցակում զբաղեցնում է ընդամենը 11-րդ տեղը:
Նշենք, որ «Ժառանգությունում» տարաձայնություններ էին սկսվել դեռ 2012 թվականին, երբ կուսակցությունն «Ազատ դեմոկրատների» հետ համատեղ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում ընդունեց:
Այնուհետ խորհրդարանում ձևավորվեց խմբակցություն, որում «Ժառանգության» միակ ներկայացուցիչը Զարուհի Փոստանջյանն էր: 2017 թվականին տարաձայնություններն ավելի խորացան: Մասնավորապես, Փոստանջյանը գտնում էր, որ կուսակցությունը չպետք է մասնակցի ընտրություններին ինչ-որ դաշինքի կազմում, մինչդեռ Հովհաննիսյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը որոշեցին համագործակցել ՕՐՕ դաշինքի հետ: Դրանից հետո Երևանի Ավագանու խորհրդում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը և կուսակցության նախկին քարտուղար Ստեփան Սաֆարյանը հայտարարեցին «Ազատ դեմոկրատների» ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին: Իսկ Փոստանջյանը հայտարարեց, որ կուսակցությունն այլևս չի հետևում իր սկզբունքներին և լքեց վերջինիս շարքերը:
Ավելի ուշ նա հայտարարեց «Երկիր ծիրանի» նոր կուսակցություն ձևավորելու մասին: