Արմինֆո.Օրերս Սյունիքի մարզում վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին քարոզարշավի շրջանակներում միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և Հանրային հեռուստաընկերության օպերատոր Էդգար Դավթյանի միջև:
ՍրմԻնֆո-ի՝ քարոզարշավին մասնակցող աղբյուրների համաձայն, միջադեպի առիթ է հանդիսացել այն փաստը, որ Դավթյանն աշխատանքի ժամանակ պատահաբար դիպչել է մարզպետ Հակոբյանի ուսին: Հակոբյանն սկսել է մամուլի և ընտրողների ներկայությամբ «ռազբորկա» անել Դավթյանի հետ, սակայն ներկաները կարողացել են «հանգստացնել» զայրացած մարզպետին: Սակայն, Հակոբյանը դրանով չի բավարարվել և արդեն մի քանի ժամ անց ճաշի ժամանակ Հակոբյանի «աջակիցները», իբր հերթական նկարահանման նպատակով, դուրս են հրավիրել Դավթյանին և նստացրել մեքենան: Աղբոյւրի համաձայն, Դավթյանին տարել են մարզպետի մոտ, ով «դաստիարակչական նպատակներով» մի քանի ապտակ է հասցրել օպերատորին:
Այս առնչությամբ Սյունիքի մարզպետից մեկնաբանություններ ստանալ ԱրմԻնֆո-ին չի հաջողվել, քանի որ վերջինս չի պատասխանում զանգերին: Չի հաջողվել կապվել նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերկուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանի հետ, քանի որ նրա հեռախոսը հասանելիության գոտուց դուրս էր գտվում: