Արմինֆո. Մարտի 10-ին «Գյումրին առանց տնակներիե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ և գործադիր տնօրենը նախատեսում են այցելություններ կատարել ՀՀ ԱԺ 2017թ․ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում գրանցված բոլոր կուսակցությունների գրասենյակներ և հանդիպել կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ։
Ինչպես նշվում է Հիմնադրամի՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրությունում,
նախապես ծրագրավորված այցելությունների նպատակն է կուսակցություններին ներկայացնել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև առաջարկել Գյումրիում անօթևանության և տնակներում բնակվող ընտանիքների հիմնախնդիրը առաջնահերթության կարգով ներառել կուսակցության ծրագրերում՝ քարոզարշավի ընթացքում անդրադառնալով դրա լուծման հնարավոր օրենսդրական և այլ ուղիներին։
Բացի այդ Հիմնադրամի պատվիրակությունը նախատեսում է առաջարկել կուսակցություններին՝ անդամների կողմից կատարված նվիրատվությունների հաշվին լուծել մեկ տնակում բնակվող մեկ ընտանիքի բնակարանի խնդիր։ Այցերի շրջանակներում բոլոր կուսակցությունների գրասենյակներին կհանձնվեն տնակի պատմություններըև լուսանկարները, ինչպես նաև խորհրդանշական տնակ-խնայատուփեր։