Արմինֆո.Այսօր իմ նկատմամբ ոչ մի ճնշում չի գործադրվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: Փետրվարի 27-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայյտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պատասխանելով այն հրացին, թե արդյոք չի վախենում ճնշումներից` առաջիկա ընտրություների առնչությամբ:
«Կարծում եմ, որ ճնշումներ չեն էլ կարող լինել: Ես կաշկանդված չեմ իմ աշխատանքում: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշխատենք անաչառության, թափանցիկության և հրապարակաայնության սկզբունքով: Նա ընդսմին հավելել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՄԻՊ գրասենյակը կաշխատի շուրջօրյա:
Թաթոյանը հաղորդել է, որ ձևավորվել է 20 մարդուց բաղկացած խումբ, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կզաղվի բողոքներին, ահազանգերին և ԶԼՄ հրապարակումներին արձագանքելով: «Մենք չունենք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականցնելու համար մարդատ, սակայն ահազանգի, բողոքի կամ այլ բացասական երևույթների առկայության դեպքում մեր աշխատակիցները կաշխատեն տեղերում: Հիմնական շեշտադրոմը կարվի ստացվող ահազանգերին օպերատիվ արձագանքման և ժամանակին քննության վրա: Մենք նաև մեր ուշադրությունը կսևեռենք լրագրողների և դիտորդների պաշտպանությանը», - նշել է Թաթոյանը: Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ օրերս արդեն հանդիպում է անցկացրիել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ, որի ընթացքում սերտ համագործակցության շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: