Արմինֆո.ԵԱՀԿ ջանք է գործադրում տարածաշրջանի կոնֆլիկտային իրավիճակների, մասնավորապես, մերձդնեստրյան, Վրաստանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը` ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում:
Նախարարը հավելել է, որ դասական հակամարտություններից զատ ԵԱՀԿ ստիպված է գործ ունենալ Եվրոպայի խաղաղության ու անվտանգության համար լուրջ սպառնալիքների` արմատականացման և ահաբեկչության հետ: «ԵԱՀԿ երկրներից ավելի քան 10 հազար մարդ համալրել է ԻԼԻՊ շարքերը` Սիրիայում, Իրաքում և Լիբիայում մարդկանց բռնության ենթարկելու և սպանելու նպատակով», - ասել է Ավստրիայի արտգործնախարարը: Նա հավելել է, որ գրոհայինները ոչ միայն տառապանք են սերմանում այդ երկրներում, այլև հակամարտության գոտիներից վերադառնալուց հետո լուրջ վտանգ են ներկայացնում հենց ԵԱՀԿ երկրների անվտանգության համար:
ԵԱՀԿ նախագահը պատմել է տարածաշրջանում երիտասարդության արմատականացման դեմ պայքարի նախագծերի մասին: Նա կոչ է արել ամրապնդել միջազգային համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: