Արմինֆո.ՆԱՏՕ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չի եղել և չի լինի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շահերի դեմ, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցյում:
«ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները միշտ կառուցվել են միանգամայն թափանցիկ մեր դաշնակից, գործընկեր երկրների համար: Մենք երբեք դրանից ոչ մի գաղտնիք չենք սարքել, և նման փոխգործակցությունը երբեք չէր կարող ուղղված լինել և ուղղված չի լինի Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցության շահերի դեմ», - ասել է նախարարը: Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն իրակնացնում է մի շարք խաղաղարար գործողություններ, որոնք արտոնված են ՄԱԿ-ի կողմից: «Հայաստանի համար շատ կարևոր և օգտակար է ունենալ գիտելիքներ և նման բազմազգ խաղարար գործողություններին մասնակցության փորձ: Դա մեզ օգնում է ձևավորել, մի կողմից, սեփական խաղաղարար ունակություններ, ունենալ տարբեր իրական պայմաններում մարտական հերթապահություն անցած զորակազմ, և ընդսմին ձևավորել ավելի ամբողջական պատկեր և միջազգային խաղաղարարության համակարգի ըմբռնում, այդ թվում` հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա հակամարտությունները», - պարզաբանել է Սարգսյանը: Նա հավելել է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերության անհատական ծրագիրը «նպատակաուղղված է, առաջին հերթին, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության համակարգերի զարգացմանը, այն բաղադրիչի ամրապնդմանը, որը հիմնվում է կառավարման խորհրդարանական ձևերի վրա` ինչպես ՆԱՏՕ անդամ շատ երկրներում»: «Մենք իրագործում ենք մի շարք նախագծեր, և, համոզված եմ, որ դա ոչ մի կերպ չի խանգարի մեր դաշնակիցների շահերին», - եզրափակել է պաշտպանության նախարարը: Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկեևրության ծրագրին համապաատսխան, որն ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին: Հայաստանի մասնակցությունն այդ ծրագրին ենթադրում է ՆԱՏՕ-ին հետ պարբերաբար խորհդրատվությունների անցկացում`տարածաշրջանային անվտանգության շուրջ, այդ անվտանգության բուն ռազմավարության մշակում, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային պլանավորման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր: Հայաստանը նաև մասնակցում է դաշինքի խաղարարար առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում: