Արմինֆո.Թբիլիսիի մտադրությունը՝ վերակենդանացնել «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, շրջանցելով Մոսկվայի հետ քաղաքական խնդիրները, այդ մտահղացման հաջող ավարտ ակնկալելու հույս է ներշնչում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Փետրվարի 8-ին ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Վրաստանով նոր տարանցիկ միջանցքի բացման համար մնացել է վերջին՝ ամենադժվար քայլը՝ ընդգծելով, որ 2011 թ. համաձայնագրի իրականացմամբ շահագրգռված են ոչ միայն Ռուսաստանը և Վրաստանը, այլ նաև՝ Հայաստանը:
«Մասնավորապես, օպտիմիստական սցենար ակնկալելու պատճառը Վրաստանի կառավարության մտադրությունն է՝ իրականացնել Ռուսաստանի հետ պայմանագրի դրույթները, որով նախատեսվում է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների զարգացում՝ անկախ Ռուսաստանի հետ, Աբխազիայով և Հարավային Օսիայով պայմանավորված,
դիվանագիտական խնդիրներից»,- ընդգծել է նա:
Ըստ որում, 2011 թ. «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի կյանքի կոչման ճանապարհին հիմնական խոչընդոտը փորձագետը համարում է այդ ուղղությամբ աշխատելու Թբիլիսի հայտնած պատրաստակամության վրա վրացական ընդդիմության ազդեցության աստիճանը:
ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի՝ Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի Պրահայում կայացած հանդիպումն ավարտվել է «Առևտրային միջանցքների մասին» 2011 թ. պայմանագիրը կյանքի կոչելու վերաբերյալ որոշմամբ: Կարասինը, մասնավորապես, հայտարարել է, որ խոսքը վերաբերում է «գործնական ոլորտում լուրջ առաջընթացին»: Նրա խոսքով, կողմերը որոշել են քննարկել այն հարցերը, որոնք կարելի է լուծել «չանցնելով կարմիր գծերը»՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը, ինչպես նաև վերջիններիս տարածքում ռուսական զորքերի առկայությունը:
Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նրբանկատ հարցից, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ երկիրը Ռուսաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհը հաճախ փակվում է՝ եղանակային պայմանների պատճառով: