Արմինֆո. ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հավաստիացրել է, որ Ֆրանսիայի քաղաքական բոլոր ուժերը միաձայն են Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում: Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին բանաձևը հիմնական օրենքին հակասող ճանաչելու վերաբերյալ որոշումը ինչպես կանդրադառնա Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա:
«Կարևոր է, որ Ֆրանսիայի քաղաքական ուժերը միաձայն են Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում: Ֆրանսիան հենց այն երկիրն է, որն օրենքի մակարդակով ճանաչել է այն»,- նշել է նա:
Նշենք, որ հունվարի 27-ին Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Սենետի բանաձևի դրույթը: Իր որոշման մեջ Ֆրանսիայի Սենատը, մասնավորապես, ընդգծել է, որ բանաձևի հիշյալ դրույթը սահմանափակում է խոսքի ազատության սկզբունքը:
Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Ֆրանսիայի ՍԴ-ն հիմնական օրենքին հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին բանաձևը: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2012 թվականին: Ֆրանսիացի խորհրդարանականները կրկին նախաձեռնել են բանաձևի ընդունումը՝ փոքր-ինչ ձևափախված տեսքով: Սակայն, փաստաթղթի ընդունումը հարուցել է Ֆրանսիայի թուրքական համայնքի դժգոհությունը, որը դիմել է ՍԴ՝ բանաձևի օրինականությունը քննարկելու նպատակով: