Արմինֆո.Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Սենետի բանաձևի դրույթը: Իր որոշման մեջ Ֆրանսիայի Սենատը, մասնավորապես, ընդգծել է, որ բանաձևի հիշյալ դրույթը սահմանափակում է խոսքի ազատության սկզբունքը:
Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Ֆրանսիայի ՍԴ-ն հիմնական օրենքին հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին բանաձևը: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2012 թվականին: Ֆրանսիացի խորհրդարանականները կրկին նախաձեռնել են բանաձևի ընդունումը՝ փոքր-ինչ ձևափախված տեսքով: Սակայն, փաստաթղթի ընդունումը հարուցել է Ֆրանսիայի թուրքական համայնքի դժգոհությունը, որը դիմել է ՍԴ՝ բանաձևի օրինականությունը քննարկելու նպատակով: