Արմինֆո. Եթե նախորդ ընտրույթուններում իշխող Հանրապետական կուսակցությունը հույսը «մեռած հոգիներն» էին, 2017-ի ընտրություններում ընտրողների ձայների գնումն է: Այս մասին «Ելքի» համագումարում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Իշխանությունները երկիրը բաժանել են 13 մասի, յուրաքանրչյուր մասում նշանակել «օլիգարխների մեկ կամ երկու նայողների», որոնք պետք է ապահովեն ՀՀԿ հաղթանակը: Նրանք հույս ունեն ընտրողներին գնել 10, 20, նույնիսկ 50 հազար դրամով, բայց մեր հույսը քաղաքացիական գիտակցությունն է»,-նշել է Սարգսյանը: Նա նաև հավելել է, որ դաշինքին չեր մասնակցի, չէր միավորվի «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ, եթե վստահ չլիներ «Ելքի» հաղթանակի մեջ: Արդար ընտրությունների դեպքում դաշինքն էական ներկայություն կունենա խորհրդարանում: Բայց եթե իշխանությունները դիմեն կեղծիքների, ապա դաշինքը, մյուս բողոքավորների հետ, որոնց թիվը կլինի մեծ, դուրս կգա փողոց»,-նշել է նա, նկատելով, որ «Ելքը» հանդիսանում է խաղաղ իշխանափոխության կողմնակիցը:
Իր հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքաելյանը հավելել է, որ «Ելքը» մտադիր է փոխել երկրի մթնոլորտը: Նրա խոսքով, ոչ մի ոլորտում առաջընթաց չի գրանցվում, ավելին, նրա կարծիքով, ամեն օր սասանվում են այն հիմքերը, որոնց վրա կառուցված է երկիրը: Նրա կարծիքով, միգրացիայի, գործազրկության, աղքատության, հանցագործության ցուցանիշները տագնապալի են: «Մեր դաշինքը պատրաստ է համագործակցել բոլոր արժանի ուժերի և գործիչների հետ, որոնց անհանգստացնում է երկրի ապագան և պատրաստ են իրականացնել նոր գաղափարներ, որոնց կբերեն համակարգային փոփոխությունների»,-եզրափակել է նա:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել «Ելք» ընտրական դաշինքի ձևավորման, որին մասնակցում են` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: Ի դեպ, առայժմ չեն ավարտվել դաշինքի բանակցությունները Գյումրու «Գալա» կուսակցության, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության որոշ անդամների հետ: