Արմինֆո.Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունն ահաբեկչական գործողություն է, հայտարարել է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան ռուս-թուրքական հարաբերություններում որևէ խոչընդոտ ստեղծելուն ուղղված քայլերից: «Կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկի` ապացուցելու համար, որ այդ միջադեպում իշխանությունների կողմից դիտավորություն չի եղել», - եզրափակփլ է Զաքարյանը:
Նախօրեին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում «Ռուսաստանը թուրքերի աչերով» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Թիկնապահի տեսք ունեցող մարդասպանն ավելի ուշ սպանվել է թուրք ոստիկանների կողմից: Դեսպանի սպանությունը հետաքննելու նպատակով արդեն Ռուսաստանից Թուրքիա է մեկնել հատուկ ծառայությունների, ՌՔԿ և ԱԳՆ 18 աշխատակիցներից կազմված օպերատիվ քննչական խումբը: