Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Հայոց ցեղասպանության մասին «սուտ» տարածելու համար:
«Դուք դատողություններ եք անում անկեղծության մասին, սակայն ամենուրեք սուտ եք տարածում ցեղասպանության մասին: Երբ մենք իշխանության եկանք, Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ գրեց հայոց պետության ղեկավարին: Նա իր նամակում հայտարարեց. «Դուք ներկայացնում եք այդ նկրտումները. ուրեմն եկեք ստեղծենք համատեղ հանձնաժողով, դրանում ներգրավենք ձեր և մեր գիտնականներին: Համատեղ բացենք ձեր և մեր արխիվները: Եթե բավարար չլինի, ապա ներգրավենք գիտնականների Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից, ուսումնասիրենք այդ երկրների արխիվները: Թող գիտնականներն անցկացնեն հետազոտություններ, մենք պատրաստ ենք ընդունել այդ հանձնաժողովի աշխատանքի ցանկացած արդյունք»: Իսկ դուք պատասխանեցիք` «Ոչ»: Ինչու՟: Որովհետև դուք նախընտրում եք սուտը և վստահ չեք ձեզ վրա», - հայտարարել է Չավուշօղլուն Ստամբուլում ՆԱՏՕ խորհրդարանական վերաաժողովի 62-րդ նստաշրջանում, արձագանքելով հայ պատգամավոր Կորյուն Նահապետյանի այն հայտարարությանը, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետությանը»: Թուրք նախարարը չի մոռացել հիշատակել նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: «Լսելով ձեզ` կարելի է պատկերացնել, թե դուք հրեշտակ եք, խաղաղության հրեշտասկ: Բայց միթե՟ ՄԱԿ և Եվրախորհրդի բանաձևերում նշված չէ, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20%-ը: Մենք ձեզ մի քանի խորհուրդ ենք տվել, ներկայացրել ենք առաջարկություններ, ասելով, դուրս եկեք այնտեղից, մենք սահնմանը կբացենք: Դուք մեզ ասել եք, թե ինչու ենք պաշտպանում Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք պատասխանել ենք, որ Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է: Ասել ենք, որ Ադրբեջանի խնդիրները մեր խնդիրներն են», - եզրափակել է Չավուշօղլուն, հաղորդում է ԱՊԱ-ն: