Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 27-ին:1993թ. հունիսից Ղազախստանում գործում է ՀՀ դեսպանությունը:2013թ. սեպտեմբերից Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Արա Սահակյանը:2007թ. հուլիսից Հայաստանում գործում է ՂՀ դեսպանությունը:2016 թ. մայիսից Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Թիմուր Ուրազաևը: Առեւտրատնտեսական հարաբերությունները. ներմուծվող հիմնական ապրանքներն են հումք, պատրաստի պարենային ապրանքներ, մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր, հիմնական արտահանվող ապրանքներն են պլաստմասսաներ, կաուչուկ, ռետինե իրեր, կոշիկ եւ այլն: