Արմինֆո. Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել «Սասնա Ծռեր» խմբավորման զինյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Որոշումը կայացվել է ամբաստանյալի բացակայությամբ, իսկ նրա փաստաբանն ի նշան բողքի բոյկոտել է նիստը: Դատավորը Խանդոյանին դատարանի դահլիճից հեռացրել է այն բանից հետո, երբ Խանդոյանը հայտաարարել էր, որ իր գործողություններն ուղղված են եղել ինչպես իր, այնպես էլ դաատավորի երեխաների համար լուսավոր ապագա ապահովելուն:
Արայիկ Խանդոյանի պաշտպանական կողմը մտադիր է Սահմանադրական դատարանում բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, իր հերթին մերժել է Կարո Եղնուկյանին մեկ միլիոն դոլարի գրավի դիմց ազատ արձկելու վերաբերյալ նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը, ինչից հետո Կարո Եղնուկյանն նաժամկետ հացադուլ է հայտարարել: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է շենքեր և փոխադրամիջոցներ զավթելու, ինչպես նաև ապօրինի զենք ու զինամթերք ձեռք բերելու, պահելու և կիրառելու համար: Իսկ Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սսանա Ծռեր» խմբավորման գործողություններին աջակցելու համար: