Երեթշաբթի, 25 Մարտի 2014 07:38
Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: ՙՄենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով՚,-ասել է Սերժ Սարգսյանը: >>> |
Երեթշաբթի, 25 Մարտի 2014 17:48
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը դարձել է Հայաստանի բժշկական ապահովագրության հատվածի առաջատարը: Այս մասն ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մարկետինգի և PR ծառայությունից, հղում կատարելով ԱրմԻնֆո լրատվական գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենիկինգի արդյունքներին: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 15:09
Մարտի 22-ին Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը դուրս եկավ Հայաստանի պրոկատ: Ֆիլմը պատմում է Վարպետի կյանքի երեք ժամանակաշրջանների մասին`«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանումները, ազատազրկուման շրջանը և հանգիստ կյանքը Թբիլիսիում, որին հաջորդում է «Աշուղ Քերիբ» ֆիլմը նկարահանելու առաջարկը: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 15:08
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան դեռ գտնվում է Երևանում: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 14:17
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների, վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման, հասարակական տրանսպորտի գների հնարավոր բարձրացման և չշահագործվող ավտոմեքենաների նկատմամբ ԱՊՊԱ պայմանագրի բացակայության համար տուգանքների հարցերի շուրջ: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 14:15
Հետխորհրդային տարածության համախմբման համար ՌԴ-ն պետք է առատաձեռն դառնա, մարտի 24-ին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 14:14
Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության պատճառով սիրիահայությունը հայտնվել է լքված պատանդի վիճակում, ասվում է Քեսապի հայության տեղահանման իրադարձության կապակցությամբ Նախախորհրդարանի հայտարարության մեջ: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 14:13
ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայի ապագայի հարցը քննարկվում է պետական մակարդակով: Հիշեցնենք, որ 9 տարի առաջ կինոստուդիան 350 մլն դրամով վաճառվել է ՙԳաֆեսճյան ընտանիք՚ հիմնադրամին պատկանող ՙCS Films-Studios՚-ին: Ընկերությունը պարտավորվել էր թվայնացնել ֆիլմերը և կինոստուդիայի հիմնանորոգում ու տեխնիկական վերազինում իրականացնել: Սակայն, ինչպես պարզվել է, անցած տարիներին պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 14:08
Մարտի 25-ին կանաչ ակտիվիստները հանքարդյունաբերությանը նվիրված այլընտրանքային կոնֆերանս կանցկացնեն`ի պատասխան մարտի 25-26-ը ՙՊատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ՚ միջազգային գիտաժողովի կազմակերպման: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 14:07
Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության համար վեց մեղադրյալները դատապարտվել են 12 տարվա ազատազրկման: Մարտի 24-ին համապատասխան որոշում է կայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Դատախազ Արթուր Դավթյանը պահանջել էր 13 տարվա ազատազրկում և 100 հազար դրամի տուգանք` յուրաքանչյուրի համար: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 14:05
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համախմբմանը` ի դեմս ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգության»: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 11:12
Հայաստանի ԱԳՆ քայլեր է ձեռնարկում Սիրիայի Քեսաբ քաղաքի հայ համայնքի անվտանգությունն ապահովելու նպատակով, որը հարձակման է ենթարկվել Թուրքիայից ներթափանցած իսլամական գրոհայինների կողմից: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նախարարությունն այդ առնչությամբ քայլեր է ձեռնարկում, որոնք, սակայն, տվյալ պահի դրությամբ հրապարակման ենթակա չեն», - մասնավորապես, ասել է Բալայանը: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 11:01
Հայաստանի բնակչության 10 տոկոսը ՌԴ անձնագրեր ունեն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդպիսի փորձագիտական տվյալներ է նշել Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 11:00
Մոսկվան ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքի դրոշի ներքո կլանեց Ղրիմը, սակայն հետագայում այդ նույն սկզբունքը կկիրառվի հենց Ռուսաստանի դեմ: Մարտի 24-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 10:54
ՀՅԴ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում վճռականորեն դատապարտել է Թուրքիայից իսլամական գրոհայինների հարձակումները Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա: >>> |
Երկուշաբթի, 24 Մարտի 2014 10:49
|
Շաբաթ, 22 Մարտի 2014 13:37
ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը կառավարության կողմից Կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրումն անվանել է «ապուշություն»: Ելույթ ունենալով մարտի 22-ին Ազատության հրապարակում «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում, Բագրատյանը հայտարարել է, որ քաղաքացիական հատվածի պայքարը դա պայքար է «կատարյալ ապուշության» դեմ,որն արժանի է, որ տեղ գտնի Գինեսի ռեկորդների գրքում: >>> |
Շաբաթ, 22 Մարտի 2014 13:35
ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը չեղյալ ճանաչելուց հրաժարվելու դեպքում «Դեմ եմ» շարժումը կանցնի քաղաքացիական անհնազանդության: Այս մասին այսօր Ազատության հրապարակում` կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման դեմ կազմակերպված հանրահավաքում հայտարարել է շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով, շարժումը կձեռնարկի օրենքով չարգելվբած բոլոր միջոցները, եթե ՍԴ հակասահմանադրական չճանաճչի կառավարության կողմից ընդունված օրենքը: >>> |
Շաբաթ, 22 Մարտի 2014 13:04
Ելույթ ունենալով այսօր Ազատության հրապարակում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման դեմ կազմակերպված հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել իրենց այնքան անհրաժեշտ երկար ու էժան փողերը փնտրել պաշտոնյաների ու օլիգարխների, այլ ոչ թե շարքային քաղաքացիների գրպաններում, որոնք առանց այդ էլ արդեն թալանված են իշխանությունների կողմից: >>> |
Շաբաթ, 22 Մարտի 2014 12:46
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանն առաջարկել է համատեղ ջանքերով հասնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այս մասին, ինչպես դեպքի վայրից հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, այսօր նա հայտարարել է Ազատության հրապարակում ընթացող կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման դեմ հանրահավաքում: >>> |