Հայաստանի ԱԳՆ քայլեր է
ձեռնարկում Սիրիայի Քեսաբ քաղաքի հայ համայնքի անվտանգությունն ապահովելու
նպատակով, որը հարձակման է ենթարկվել Թուրքիայից ներթափանցած իսլամական
գրոհայինների կողմից: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նախարարությունն այդ առնչությամբ քայլեր է ձեռնարկում, որոնք, սակայն,
տվյալ պահի դրությամբ հրապարակման ենթակա չեն», - մասնավորապես, ասել է Բալայանը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից սահմանամերձ Քեսաբ քաղաքը հարձակման է ենթարկվում իսլամական «Ալ-Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումների կողմից: Քաղաքը պաշտպանում են հայ կամավորականները, Քեսաբի
ինքնապաշտպանության հայկական ջոկատները, ինչպես նաև Սիրիայի կառավարական բանակը:
Քաղաքը գրոհում են Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Խմբավորումների շարքերը
համալրում են, հիմնականում, թուրքերը: Նախօրեին նաև հայտնի է դարձել, որ Թուրքական
ռազմաօդային ուժերը խփել են սիրիական կործանիչը, որը հետապնդել է Քեսաբ ներթափանցած իսլամական գրոհայիններրին: