Arminfo.info



Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Կարդալ ավելին





Հետընտրական իրավիճակից ելքի վերաբերյալ Հանրապետական կուսակցության հայտարարության նախագիծ. կառավարող և ընդդիմադիր ուժերի դիրքորոշումները կրկին չեն համընկնում
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 13:58

 Հանրապետական կուսակցության`քաղաքացիական համաձայնության, հասարակական վստահության մթնոլորտի ամրապնդման և առկա խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ հայտարարության նախագիծն ավելի քան իրատեսական և պատեհաժամ է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`խոսելով ՀՀԿ հայտարարության նախագծի մասին, որը պետք է քննարկվեր խորհրդարանական մեծամասնության կողմից երկրում ստեղծված հետընտրական իրավիճակից ելքին նվիրված արտահերթ նստաշրջան նախաձեռնելու դեպքում:

Նա նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի առաջարկած հայտարարության նախագիծն, օրինակ, ավելի շատ հիշեցնում է հանրահավաքային ելույթ, քան Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Ըստ որում, Շարմազանովը կրկին հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է ստեղծված հետընտրական իրավիճակից ելքի շուրջ երկխոսության, սակայն այդ երկխոսությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե շոու հիշեցնի: Փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն կհաստատվի, քանի որ իշխանությունը բաց է այդ երկխոսության համար: Սակայն, նա հաղորդել է, որ ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծի նկատմամբ ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ոչ կառուցողական դիրքորոշումը հաշվի առնելով`կառավարող կուսակցությունն այսօրվա դրությամբ արտահերթ նստաշրջան անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում`առնվազն մինչև ընթացիկ շաբաթվա վերջը:
 
Ինչպես նշել է Շարմազանովը, ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծում, մասնավորապես նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովը, մտահոգված լինելով Հայաստանի հետընտրական իրադարձություններով, գիտակցելով, որ քաղաքացիական համերաշխությունը, հասարակական և քաղաքական վստահությունը կնպաստեն երկրի զարգացմանը, կոչ է անում բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ջանք գործադրել`փոխհանդուրժողականության մթնոլորտում երկխոսություն ծավալելու նպատակով: ՀՀ ԱԺ-ն անհրաժեշտ է համարում նաև կառուցողական քննարկումներ սկսել սահմանադրական բարեփոխումների և ընտրական համակարգի բարելավման շուրջ: ՀՀ Ազգային ժողովը դիմում է երկրի բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին`կոչ անելով զերծ մնալ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող գործողություններից և գնալ երկխոսության ճանապարհով`փորձելով համատեղ ջանքներով լուծել գոյություն ունեցող խնդիրները:

Նշենք, որ ընդդիմադիր խորհրդարանական ուժերն արդեն իրենց անհամաձայնութունն են հայտնել հիշյալ տեքստի առնչությամբ. ՙԺառանգություն՚ կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել են հայտարարության այլընտրանքային նախագծեր, որոնք, մասնավորապես, առաջարկում են հանրապետությունում վաղաժամկետ ընտրությունների անցկացում և կառավարման 100% համամասնական ընտրակարգի անցում:

Իսկ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀԿ հայտարարության նախագիծը ոչ այլ ինչ է, քան բարի ցանկություններ և դեկլարատիվ ձևակերպումներ: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակից ելքին առնչվող որևէ հստակ քայլ փաստաթուղթը չի պարունակում: Չընդունելով այդ հայտարարության տեքստը`ԲՀԿ-ն, այնուամենյանիվ, կմասնակցի արտահերթ նստաշրջանին, եթե այն տեղի ունենա: Ի դեպ, ԲՀԿ-ն նույնպես հանրապետության`100% համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ իր ընդդիմադիր գործընկերների դիրքորոշման կողմնակից է:

>>>
ՙՏեխնոլոգիաները՚` ԱրմԻնֆոյի նոր տեղեկատվական ապրանք
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 10:56

 ԱրմԻնֆո լրատվական գործակալությունը ձեռնամուխ է եղել ՙՏեխնոլոգիաներ՚ տեղեկագրի թողարկմանը: Այն լուսաբանում է զարգացման ընթացքն ու ներդրումների հնարավորությունները Հայաստանի համար հեռանկարային արդյունաբերության, գործնական գիտական նվաճումների, էներգետիկ,  տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև պետության քաղաքականությունն այդ ոլորտներում:

Ինչպես նշել է տեղեկագրի պատասխանատու խմբագիր, ԱրմԻնֆոյի վերլուծաբան Սամվել Սարգսյանը, նախագծի հիմնական նպատակը խնդիրների բացահայտումն է Հայաստանի աճի ներուժ ունեցող գիտատար ձեռնարկությունների լիարժեք աշխատանքը վերականգնելու կամ կազմակերպելու ճանապարհին: Տեղեկագի ուշադրության կենտրոնում է նաև ինովացիոն տեխնոլոգիաների, ապրանքների մշակման և Հայաստանում դրանց կիրառման ոլորտը, նման ներուժ ունեցող  հայրենական ընկերությունների արտահանումային գործունեության ընդլայնումը: ՙՀայաստանում, թեև դանդաղ, սակայն մեծանում է գիտելիքների վրա հիմնված (knowledge based) տնտեսության ռելսերի իրական անցման, Հայաստանի և Սփյուռքի տեխնոկրատների և գիտնականների վիթխարի մտավոր ներուժի օգտագործման  անհրաժեշտության գիտակցումը: Մենք ակնկալում ենք, որ տեխնոլոգիաների մասին ԱրմԻնֆոյի նոր տեղեկատվական ապրանքն ինչ-որ չափով կարագացնի այդ գործընթացը` դառնալով մշակողների, կարգավորողների և դոնորների երկխոսության կատալիզատոր՚, - նշել է վերլուծաբանը:

Ավելացնենք, որ ՙՏեխնոլոգիաներ՚ տեղեկագիրը նախնական շրջանում կթողարկվի ամիսը մեկ-երկուը անգամ՝ ռուսերեն և անգլերեն:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 10:09

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 418 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 536,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,5 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 419,8 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 540 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,6 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյանը մտավախություն չունի Հայաստանի իշխանությունների հետ երկար ու հոգնեցնող բանակցությունների առնչությամբ
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 10:08

 ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մտավախություն չունի այն առնչությամբ, որ Հայաստանի իշխանությունները կսկսեն անվերջ և ըստ իրենց էության հոգնեցնող բանակցություններ ընդդիմության հետ` դրանով իսկ փորձելով թուլացնել բողոքավոր շարժումը: Այդ մասին Հովհաննիսյանը հայտարարել է մարտի 27-ին բաց մամուլի ասուլիսում` պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին:

ՙԵս այդ առնչությամբ մտավախություն չունեմ, քանի որ փետրվարի 18-ի ընտրություններից հետո ժողովուրդն արդեն զգացել է հաղթանակի համը, և նրան արդեն հնարավոր չէ հետ դարձնել ճանապարհից: Ժողովուրդը պատրաստ է իր պայքարում գնալ մինչև վերջ, մինչև սեփական հաղթանակի վերջնական արձանագրում, այդ հաղթանակը հասցնել յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր գյուղ՚, - նշել է Հովհաննիսյանը:

Նա ավելացրել է, որ միանգամայն օրինաչափ է, երբ բողոքի շարժմանը զուգընթաց ընդդիմությունը բանակցություններ է վարում իշխանության հետ` փորձելով մշակել արդյունավետ մեխանիզմներ դրված խնդիրներն իրագործելու համար: ՙՊայքարը հրապարակում և իշխանության հետ բանակցությունները երկու փոխլրացնող մեխանիզմ են: Ժողովուրդը չպետք է դառնա իշխանությունների կոմբինացիաների զոհ, այլ պետք է նրանց պարտադրի իր օրակարգը՚, - ասել է Հովհաննիսյանը:

>>>
Բյուրականի աստղադիտարանում ուսումնասիրում են ինֆրակարմիր աստղադիտակի տեղակայման հարցը
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 17:30

 Վերջերս Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպմանը Բյուրականի ասղադիտարանի ղեկավարությունը բարձրացրել է գիտական հաստատությունում ինֆրակարմիր աստղադիտակի տեղակայման հարցը: Այդ մասին մարտի 26-ին մամուլի ասուլիսում հաղորդել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցերին` նա նշել է, որ իրենք պատրաստվում են միջկառավարական համաձայնագրի շրջանակում  Ռուսաստանին առաջարկել նման ծրագրի համատեղ իրագործում: Գիտնականը պարզաբանել է, որ խորհրդային ժամանակներում կար, մասնավորապես, Միջին Ասիայում ինֆրակարմիր աստղադիտակ տեղակայելու հնարավորություն, սակայն այժմ Ռուսաստանը նման հնարավորություն չունի` քաղաքական նկատառումներով, և նման աստղադիտակների տեղակայման համար հարմար վայր է մնում Հայաստանը` հաշվի առնելով աստղագիտության ոլորտի հանրության և ավանդույթների առկայությունը: Նրա համոզմամբ, ԻԿ դիտակի  տեղակայումը Հայաստանում թույլ կտա զարգացնել ռուս-հայկական համագործակցությունը ալիքների մեծ սպեկտրով Արեգակի ուսումնասիրմանն  ոլորտում, հայտնագործել տիեզերական օբյեկտներ դրանց գոյացման փուլում:

>>>
ՀՅԴ ներկայացուցիչը չի բացառում ընդդիմադիր կուսակցությունների համախմբումը Երևանի ավագանու խորհրդի ընտրություններից հետո
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 17:28

 Ընդդիմադիր կուսակցությունների համախմբումը Երևանի ավագանու խորհրդի ընտրություններից  հետո միանգամայն հնարավոր է, մարտի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

ՙԸնտրություններին քաղաքական ուժերի առանձին մասնակցության փաստն ինքնին դրական է, քանի որ թույլ կտա ընտրություններից հետո միավորել իրենց արդյունքները և մեծամասնություն կազմել ավագանու խորհրդում: Իսկ այժմ անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն առանձին առավելագույնս աշխատի և նվաճի առավել մեծ թվով ընտրողների վստահությունը՚, - ընդգծել է Վարդանյանը:

Նա միևնույն ժամանակ կարծում է, որ առաջիկա ընտրությունները, առաջին հերթին, քաղաքական իրադարձություն են, հակառակ իշխանությունների այն պնդումների, թե մայիսի 5-ին կայանալիք միջոցառումը կառավարողի ընտրություններ են: Նրա ասելով, վերջին 4 տարիներին Երևանում 3 քաղաքապետ է փոխվել, ինչը դարձյալ վկայում է այն մասին, որ մայրաքաղաքի քաղաքապետերն իրականում ոչ թե ընտրվում են, այլ` նշանակվում իշխանության կողմից, որըն ազատվում է անցանկալիներից և առաջադրում նրանց, ում կարելի է  հեշտությամբ ղեկավարել: ՙԱյժմ Երևանին, ինչպես երբեք, հարկավոր է քաղաքապետ, ով կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել: Եվ, կարծում եմ, իշխանությունները դա հրաշալի հասկանում են, հետևաբար, կլինեն փոփոխություններ: Եվ հենց Երևանից կսկսեն փոփոխություններ իրականացվել ողջ հանրապետությունում: Եվ պատահական չէ, որ այդ ընտրություններում դաշնակցականների կարգախոսն է ՙԵրևան, փոխիր Հայաստանը՚, - ամփոփել է Վարդանյանը:

>>>
ՀՀԿ պատգամավոր. ՙԺառանգություն՚ կուսակցության ղեկավարը կարող է դառնալ Հայաստանի ընդդիմության առաջնորդ
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 17:23

 ՙԱյսօր Հայաստանի թե իշխանությունները, թե ընդդիմությունը պետք է իրենց մեջ ուժեր գտնեն համախմբվելու և  ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներ փնտրելու համար՚, - հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նրա ասելով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ռացիոնալ էր, և հարկավոր է օգտվել պահից առկա իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար: ՙԺառանգություն  կուսակցության պահանջները դեռ պետք է քննարկվեն՚, - նշել է խորհրդարանականը, ավելացնելով, թե ՀՀԿ ուրախ է, որ ընդդիմությունը պատրաստ է իր վրա որոշակի բեռ վերցնել, սակայն պահանջը պետք է լինի ավելի հիմնավորված: Սահակյանի ասելով, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը ոչ մի առնչություն չունի առկա իրավիճակի հետ: Նա ընդգծել է, որ իշխանությունները պատրաստ են նոր բարեփոմներ կատարել Ընտրական օրենսգրքում: ՙԱյս 20 տարում ՀՀԿ առանցքային դեր է խաղացել: Կուսակցությունն աշխատել է կոալիցիայի շրջանակում, թեև կոալիցիաները լուծարվել են: ՀՀԿ շարունակում է իր վրա վերցնել քննադատություն: Խորհրդարանական ընտրությունները բավականին թափանցիկ էին, այդպիսին էր նաև բոլոր միջազգային կառույցների գնահատականը: Նախագահական ընտրություններից առաջ  որոշ փոփոխություններ իրականացվեցին: Րաֆֆի Հովհաննիսյանն ստացավ ավելի շատ ձայներ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն դա չի նշանակում, թե ՙԺառանգություն՚ կուսակցությունը խորհրդարանում պետք է ներկայացնի պատգամավորների այնպիսի թիվ, որ ժողովուրդը նրան վստահի: Այսօր նա կարողացել է համախմբել ընդդիմությանը և ճիշտ քաղաքականության շնորհիվ կարող է դառնալ նաև ընդդիմության առաջնորդ՚, - ամփոփել է պատգամավորը:

>>>
ՙԺառանգությունն՚ ու ՀՅԴ-ն դեմ են Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակի հաղթահարման ուղիների վերաբերյալ ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծին
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 17:03

 ՙԺառանգություն՚ ու ՀՅԴ կուսակցությունները կտրականապես դեմ են Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակի հաղթահարման  ուղիների վերաբերյալ ՀՀԿ տարածած առաջարկությունների նախագծին:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, այդ փաստաթուղթն ընդհանուր ոչինչ չունի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրականության հետ: ՙԺամանակին մենք քաղաքական մեծամասնությանը ներկայացրել էինք ստեղծված իրավիճակի հաղթահարման վերաբերյալ առաջարկությունների սեփական տարբերակ, որը նախատեսում էր խորհրդարանի ցրում և նոր նախագահական ընտրությունների անցկացում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հիման վրա և անցում կառավարման խորհրդարանական համակարգի: Սակայն այդ առաջարկությունները մերժվեցին: Իսկ այժմ ՀՀԿ մշակած առաջարկություններն ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ, և խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած արտահերթ նիստում մենք այն կմերժենք՚, - հայտարարել է Հակոբյանը: Նա ընդսմին նկատել է, որ եթե կառավարող կուսակցությունն իրոք ստեղծված իրավիճակից ելքի ուղիներ է փնտրում, ապա խորհրդարանի արտահերթ նիստում սեփական նախագծին զուգընթաց թող քննարկի նաև ընդդիմության տարբերակը:

ՀԱԿ-ն իր հերթին մշակել է հայտարարության սեփական նախագիծ` պահանջելով այն քննարկել առաջիկա արտահերթ նիստում: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. ՙՀայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, մտահոգություն հայտնելով երկրում առկա լարված ներքաղաքական իրավիճակի, վտանգավոր հասարակական զարգացումների եւ ավերիչ ժողովրդագրական գործընթացների կապակցությամբ,  գիտակցելով, որ երկրի զարգացման եւ այսօր առկա հրատապ խնդիրների լուծմանը կարելի է հասնել քաղաքացիական համերաշխության ապահովման հիման վրա, հայտարարում է. Հայաստանում թիվ մեկ քաղաքական խնդիրը ոչ օրինակարգ իշխանության գոյությունը եւ սահմանադրական կարգի խաթարվածությունն է, ինչի վերականգնման համար անհրաժեշտ է. Ընտրական օրենսգրքում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին առաջարկել է ընդդիմությունը՝ առավելագույնս բացառելու համար ընտրախախտումները։ Անցկացնել լսումներ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումներ՝ արտահերթ նախագահական ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է բոլոր քաղաքական ուժերն, քաղաքացական կառույցներին եւ ողջ հասարակությանը՝ նպաստելու համար այն անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը, որում հնարավոր կլինի իրականացնել կենսական դարձած այս խնդրի լուծումը՚։ ՀԱԿ-ը հայտարարում է, որ պատրաստ է երկխոսության միայն հայտարարության այդ տեքստի շուրջ:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ավելի քան լակոնիկ է եղել: ՙՄենք ուսումնասիրել ենք այդ փաստաթուղթը, այն մեզ համար միանգամայն անընդունելի է՚, - հայտարարել է նա:

ԲՀԿ մտադիր է այդ փաստաթղթի նկատմամբ իր դիրքորոշումը որոշակիացնել այսօր երեկոյան:

>>>
ՀՀԿ-ն խորհրդարանի արտահերթ նիստ կնախաձեռնի
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 14:26

 Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ նիստ կնախաձեռնի, եթե մնացած խմբակցությունները համաձայնեն ստեղծված հետընտրական իրավիճակից ելքի ուղիների վերաբերյալ հայտարարության տեքստին: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Միաժամանակ Սահակյանը գտնում է, որ արտահերթ նիստի անցկացումն ինքնին չի կարող հարցի լուծում դառնալ: Տվյալ դեպքում հարկավոր են երաշխիքներ, որ այդ քննարկումներն զգալի արդյունքներ կտան`որոշակի բանաձևի կամ հայտարարության տեսքով:

Նա նաև նշել է, որ նախօրեին ուղարկել է ՀՀԿ համար ընդունելի և ընդդիմադիր խմբակցությունների առաջարկներից բխող տեքստը, և եթե դրա քննարկումից հետո համաձայնություն ձեռք բերվի և որոշվի նիստի օրակարգը, այն կգումարվի:

>>>
Փորձագետ. Հայաստանում ՙընդդիմություն՚ հասկացությունը փլատակներում է
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 14:25

 Ապրիլի 9-ին, Հայաստանում երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը կհայտարարվի նախագահ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաքների ալիքը կմարի: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՙԿովկաս՚ ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա ասելով, Հայաստանի իշխանությունները Հովհաննիսյանին լուրջ զիջումների չեն գնա, քանի որ դրա համար շարժառիթներ չկան, հետևաբար, իրավիճակն էապես չի փոխվի: ՙՀայաստանում ՙընդդիմություն՚ հասկացությունը փլատակներում է, և առաջիկայում չի հաջողվի գործուն ընդդիմություն ձևավորել այն բանից, ինչ կա՚, - հավաստիացրել է Իսկանդարյանը, նկատելով, թե հաշվի առնելով ասվածը, կառավարող ՀՀԿ այսուհետև էլ իրեն անկաշկանդ կզգա:

Ինչպես նշել է փորձագետը, ՀՀԿ հաղթանակը նախագահական ընտրություններում նշանավորվել է մի քանի փուլով. առաջինը` հաջողություն խորհրդարանական ընտրություններում, երբ կուսակցությունը ցուցադրեց իր ՙմկանները՚, երկրորդը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուրս մղումը նախագահական մրցարշավից, դե իսկ երրորդը` փետրվարի 18-ի հաղթանակը:

Ընդ որում նա ընդգծել է, որ երկրորդ տեղն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես լավ արդյունք է ցույց տվել, սակայն նրա օգտին տրված ձայները նրանը չէին: Փորձագետի ասելով, Հովհաննիսյանի օգտին քվեարկել է ողջ բողոքավոր ընտրազանգվածը, քանի որ նախագահի պաշտոնի մյուս ծանրակշիռ թեկնածուներն ընտրություններին չեն մասնակցել:

>>>
Նախկին քաղաքապետ.Երևանի զարգացումն առաջին հերթին պահանջում է բնապահպանական խնդիրների լուծում
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 14:24

 Երևանի զարգացումն առաջին հերթին պահանջում է բնապահպանական խնդիրների լուծում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը, ով ՀԱԿ ցուցակը կգլխավորի Երևանի ավագանիների Խորհրդի առաջիկա ընտրություններում:

Նա նշել է, որ ՀԱԿ կուսակցությունն ունի բնապահպանական պրոբլեմները լուծելու հստակ ծրագիր, իսկ գոյություն ունեցող իրավական մեխանիզմները հնարավորություն են տալիս պատասխանատվության երթարկել բոլոր իրավախախտներին: Խաչատրյանը գտնում է, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի կանաչ տարածքում կառուցապատում իրականացնելու թույլտվություն տալ: ՙՆույնիսկ հիմա, Ազատության հրապարակին կից տարածքում ընթանում է շինարարություն, որտեղ, իրականում, պետք է լինի կանաչ տարածք՚,-նշել է նա:

Գնահատելով նախընտրական իրավիճակը, ընդդիմադիրն ընդգծել է, որ իշխանություններն արդեն սկսել են ընտրությունների կեղծիքների իրականացումը: ՙԱյդ ուղղությամբ մենք պատրանքներ չենք տածում, որ իշխանությունները կարող են փոխել իրենց մարտավարությունը և ցուցաբերել քաղաքական կամք, ձեռնպահ մնանով խախտումներից: Միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ ՀԱԿ, ԲՀԿ և ՙԺառանգություն՚ կուսակցությունների ջանքերի միավորման դեպքում մեզ կհաջողվի թույլ չտալ իշխանությունների վերարտադրությունը՚,-հայտարարել է Խաչատրյանը:

>>>
Փորձագետներն ահազանգում են, որ 20 տարիների ընթացքում Սևանում սիգի պահուստները նվազել են 5 հազար անգամ
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 14:22

 Ձկան պահուստները Սևանում շարունակում են արագորեն նվազել:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուպ Գաբրիելյանը, 2012 թվականին Սևանում ձկան ընդհանուր պաշարները կազմել են 100-105 տոննա, որից 96,7 տոննան կազմում է ծածանը, իսկ 6-6.5 տոննան` սիգը: Այսպիսով, միայն սիգի պաշարները մեկ տարում կրճատվել են 2 տոննայով, ձկան այդ տեսակը դնելով լիակատար անհետացման եզրին: Ըստ փորձագետի, պրոբլեմի արմատը պետք է փնտրել նրանում, որ սիգի պոպուլյացիան գործնականում չունի վերարտադրության հնարավորություն: Խնդիրը կարելի էր լուծել Սևանա լճում սիգի ձկնկիթ ներմուծելու միջոցով, սակայն մասնագետների այդ առաջարկը կառավարության կողմից դեռևս մնում է անպատասխան:

Սևանա լճում սիգի ամենամեծ պաշարներն արձանագրվել են 1988, 1989 և 1990 թվականներին, կազմելով 28-30 հազ.տոննա: Այսպիսով, անցնող 20 տարիների ընթացքում Սևանում սիգի պահուստները նվազել են 5 հազար անգամ: Ըստ Գաբրիելյանի, այդ ամենի պատճառը, հիմնականում, սիգի չափից դուրս ծավալներով որսն է, ինչպես նաև այն, որ սիգը վաճառքի էր հանվում նույնիսկ ձվադրման փուլում: Պրոբլեմի անտեսումը կարող է առաջացնել բազմաթիվ պրոբլեմներ: Բավական է ասել, որ սիգն ունի կարևորագուն էկոլոգիական նշանակություն, քանի որ նպաստում է ջրի որակի բարձրացմանը և ճահճացման գործընթանցների դանդաղմանը: Բացի այդ, Գաբրիելյանը կոչ է անում այդ պահուստները դիտարկել որպես Հայաստանի ռազմավարական պահուստներ, քանի որ շրջափակման դեպքում ներմուծվող կերով աշխատող ձկնատնտեսությունները, պարզապես, կկանգնեն:

>>>
Զոլյանին ԱԱԾ են կանչել
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 14:22

 Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն` բացատրություններ տալու համար:

Ինչպես գրում է ՙՉորրորդ ինքնիշխանություն՚ թերթը, Սուրեն Զոլյանն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր կասկածելի գործունեության առնչությամբ` երբ Զոլյանը դեռեւս ռեկտոր էր: Բանն այն է, որ Զոլյանը բավականին լուրջ թվերով գնել է իր հարազատ քրոջ նկաները, եւ դրանք կախել Բրյուսովի շենքի պատերից: Այդ ամենը Զոլյանը արել է բուհին տրամադրված պետական բյուջեի միջոցների հաշվին։ Զոլյանն իր կողմից ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է իր ԱԱԾ այցելելու փաստը, ընդսմին նշելով, որ ոչ մի գործ չի հարուցվել:

>>>
ՊՆ քննչական ծառայությունում երեք սպաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառակերության փաստի առնչությամբ
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 14:20

 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՀՀ ՊՆ  ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել  ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 1978 թ-ին ծնված փոխգնդապետ Ս.Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ, ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն և կապիտան Ա.Մ.-ն:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Մ.-ն բացատրություն է տվել, որ իր ընկերոջ` Ա.Մ-ի միջնորդությամբ, Ա.Ա.ից վերցրել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս իր ծառայության վայրից չտեղափոխվի սահմանամերձ զորամաս: Ս.Մ. խոստովանական ցուցմունք է տվել և հայտնել նաև, որ 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին,  տարբեր զինծառայողներից վերցրել է խոշոր չափերի գումարներ, որպեսզի միջնորդի, նրանց տարբեր պաշտոնների նշանակմանը: Վերոնշյալը հիմնավորվել է Ա.Մ-ի և Ա.Ա.-ի կողմից տրված հաղորդումներով:
Նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Փոխգնդապետ Ս.Մ.-ն ձերբակալվել է:

>>>
ՙԺառանգություն՚ կուսակցությունը Հայաստանի իշխանության հետ կոալիցիա չի կազմի նրան կառավարությունում մի շարք պաշտոնների տրամադրման դեպքում
 Երեթշաբթի, 26 Մարտի 2013 14:19

 ՙԺառանգություն՚ կուսակցությունը Հայաստանի իշխանության հետ կոալիցիա չի կազմի նրան կառավարությունում մի շարք պաշտոնների տրամադրման դեպքում: Այսօր Ազատության հրապարակում այդ մասին լրագրողներին հայտարարել է ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա ասելով, այդ պաշտոնները կստանա ոչ թե ՙԺառանգություն՚ կուսակցությունը, այլ ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ, և տվյալ դեպքում ՙԺառանգության՚ մասնակցությամբ կոալիցիոն կառավարության մասին խոսելն անիմաստ է:

Հակոբյանը հրաժարվել է նշել այն 8 պաշտոնների թեկնածուների անունները, որոնց մասին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդդիմադիր գործիչը դժգոհել է այն առնչությամբ, որ Հայաստանում  չկա ստվերային կառավարություն ձևավորելուը մշակույթ, և երբ բաց քաղաքացիական ֆորուի աշխատանքի ընթացքում նշվել  են որոշակի անուններ, այդ մարդկանց հասցեին քննադատության և մեղադրանքի ալիք է բարձրացել: ՙՄեզ մոտ ստեղծվել է ավանդույթ. բավական է որևէ մեկը հայտնվի ընդդիմության ինչ-որ ցուցակում, նա և նրա ողջ ընտանիքը հայտնվում են բարդ իրադրությունում, նրանց համար խոչընդոտներ են հարուցվում՚, - հայտարարել է նա:

Խմբակցության ղեկավարը մեկնաբանել է նաև շարժման մասնակիցներից շատերի մտավախությունները, ովքեր, վկայակոչելով ՀԱԿ փորձը, չեն բացառում, որ իշխանությունը, վերջ ի վերջո, ընդդիմությանը կթողնի կոտրված տաշտակի առջև: Նրա կարծիքով, նման նախադեպ, անշուշտ, տեղի է ունեցել, սակայն չարժե այդ առնչությամբ մտավախություն ունենալ, քանի որ այդ դեպքում ընդդիմությունը ոչինչ չանելու ռիսկի է դիմում:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով