Երևանի զարգացումն առաջին հերթին պահանջում է բնապահպանական խնդիրների լուծում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը, ով ՀԱԿ ցուցակը կգլխավորի Երևանի ավագանիների Խորհրդի առաջիկա ընտրություններում:
Նա նշել է, որ ՀԱԿ կուսակցությունն ունի բնապահպանական պրոբլեմները լուծելու հստակ ծրագիր, իսկ գոյություն ունեցող իրավական մեխանիզմները հնարավորություն են տալիս պատասխանատվության երթարկել բոլոր իրավախախտներին: Խաչատրյանը գտնում է, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի կանաչ տարածքում կառուցապատում իրականացնելու թույլտվություն տալ: ՙՆույնիսկ հիմա, Ազատության հրապարակին կից տարածքում ընթանում է շինարարություն, որտեղ, իրականում, պետք է լինի կանաչ տարածք՚,-նշել է նա:
Գնահատելով նախընտրական իրավիճակը, ընդդիմադիրն ընդգծել է, որ իշխանություններն արդեն սկսել են ընտրությունների կեղծիքների իրականացումը: ՙԱյդ ուղղությամբ մենք պատրանքներ չենք տածում, որ իշխանությունները կարող են փոխել իրենց մարտավարությունը և ցուցաբերել քաղաքական կամք, ձեռնպահ մնանով խախտումներից: Միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ ՀԱԿ, ԲՀԿ և ՙԺառանգություն՚ կուսակցությունների ջանքերի միավորման դեպքում մեզ կհաջողվի թույլ չտալ իշխանությունների վերարտադրությունը՚,-հայտարարել է Խաչատրյանը: