Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:29
Դեկտեմբերի 22-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը: >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:28
2013 թվականին Ռոստելեկոմ ընկերությունը Հայաստանի շուկայում իր ներկայության մեկ տարում, իր դուստր ընկերության` GNC-ALFA ՓԲԸ միջոցով, ներդրել է մոտ 15 մլն.դոլար: Այս մասին դեկտեմբերի 23-ին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է GNC-ALFA ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայ Ֆարմազյանը: >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:26
Թեղուտ՚ փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) կազմակերպում է հանդիպում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների հետ, որին հրավիրվում են մասնակցելու ծրագրի շահառուների բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուր անձ և (կամ) կազմակերպություն, որի վրա Ծրագիրը կարող է ունենալ ուղղակի կամ անուղղակի որևէ ազդեցություն և (կամ) որը Ծրագրի հետ կապված շահեր և (կամ) գործառույթներ ունի և (կամ) որևէ կերպ կարող է ազդել Ծրագրի իրականացման վրա: >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:25
Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ՌԴ հետ ՙգազային համաձայնագրերի՚ վավերացման շուրջ քվեարկության արդյունքներն ՙանցկացնելու՚ միջոցներ է փնտրում: Ինչպես լրագրողներին հայտարարել է խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովն ավելի ուշ կներկայացնի համապատասխան արձանագրությունը: >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:24
ՎՏԲ–Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր բոլոր հաճախորդների համար, ովքեր 2013թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2014թ. մարտի 31-ը ներառյալ ապառիկ վարկավորման միջոցով ձեռք կբերեն ապրանքատեսակներ Բանկի հետ համագործակցող բոլոր գործընկեր-կազմակերպություններից: >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:23
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏՄՊՊՀ նիստում որոշվեց պատասխամատվության միջոց կիրառել տաքսի ծառություն մատուցող 16 ընկերությունների հանդեպ՝ անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու համար: |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:20
Երևանի կենտրոնի կառուցապատումն իրականացվում է բիզնեսի շահերին համապատասխան, նշել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը դեկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում: >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:19
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավորագույն հարցերից մեկը: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը` ամփոփելով տարվա արդյունքները: >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:18
ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ և ԲՀԿ ոչ իշխանամետ կուսակցությունները Սահմանադրական դատարանում կբողոքարկեն Ռուսաստանի հետ «գազային համաձայնագրերի» վավերացման շուրջ քվեարկության արդյունքները: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ընթերցելով 4 կուսակցությունների հայտարարությունը: Նա նշել է, որ «գազային համաձայնագրերի» վավերացման շուրջ ձեռքով քվեարկության ընթացքում տեղի են ունեցել խախտումներ, հետևաբար այն չի կարող լինել կայացած: >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:17
Առաջիկա 4 տարում չեն լինի կուսակցություններ կամ անհատներ, որոնք ի զորու են դիմակայել Հայաստանի իշխանություններին: Դեկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:16
Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանամետ պատգամավորները բոյկոտել են «ՀայՌուսգազարդի» Հայաստանի բաժնեմասի հանձնման վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցի շուրջ քվեարկությունը: >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:03
ՀԱԿ կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է Հայաստանում «Եվրոմայդանի» անհնարինության երեք պատճառները: ՀԱԿ հանրապետական խորհրդի դեկտեմբերի 21-ի նիստում իր ելույթում Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ այդ պատճառներից առաջինն ու գուցե ամենահիմնականը պատմական է։ «Հակառուսական տրամադրված որոշ անհատների եւ մարգինալ տարրերի մշտակա առկայությամբ հանդերձ, Հայաստանում հակառուսականություն, որպես երեւույթ, երբեւէ գոյություն չի ունեցել եւ հիմա էլ գոյություն չունի։ Անկախ նրանից՝ տվյալ կատեգորիկ պնդումը ոմանց դուր կգա, թե ոչ, մենք գործ ունենք մի անհերքելի իրողության հետ, որի ակունքները պետք է փնտրել բացառապես հայ ժողովրդի ոչ հեռավոր պատմության ծալքերում։ >>> |
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 14:01
Դեկտեմբերի 23-26-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Հայհիդրոմետկենտրոնը: >>> |
Ներսես Կարամանուկյան: Անելիք Բանկի նոր ռազմավարությունը կուղղվի դեպի մանրածախ ծառայություններ հատված
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 09:13
Անցած աշնանը Հայաստանի հնագույն բանկերից մեկում՝ Անելիք Բանկում տեղի ունեցավ բաժնետերերի փոփոխություն, և բանկի բաժնետոմսերի ամբողջական փաթեթն անցավ լիբանանյան CreditBank-ին: Բանկում տեղի ունեցավ նաև ղեկավարության փոփոխություն, այն գլխավորեց Ներսես Կարամանուկյանը, ով նախկինում զբաղեցնում էր Արդշինինվեստբանկի, իսկ այնուհետև երկրի լեռնահումքային ընկերություններից մեկի՝ «Լիդիան Ինտերնեյշնլ»-ին պատկանող «Գեոթիմ» ընկերության ղեկավարի պաշտոնը: Այս ամենը վկայում է նոր ղեկավարի մասնագիտական բազմաբնույթ փորձի մասին, ինչը բանկի համար կստեղծի մրցակցային առավելություններ երկրի տնտեսության իրական հատվածի պրոբլեմները և կարիքները հասկանալու առումով: >>> |
Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2013 09:46
Ինչո՞վ է Ձեզ հիշվեց անցնող 2013 թվականը: >>> |
Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2013 13:23
Դժվար է խոսել Թուրքիայի մասին`ինչպես մի երկրի, որն ինչ-որ բան կորցնում է: Թուրքական հանրապետության կազմավորման հարյուրամյակին այդ պետությունը մտադիր է տնտեսական և աշխարհաքաղաքական առումով աշխարհի ամենազարգացած երկրների տասնյակի մեջ մտել, առցանց հարցազրույցի շրջանակներում այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ավագ գիտաշխատող Արթուր Աթաևը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին: >>> |
Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2013 13:21
Կայսերական Ռուսաստանի ժամանակներից ի վեր Հայաստանը հիմնական ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական սահման է, ուստի Ռուսաստանի հզորացումը երկրի ռազմաքաղաքական հզորության օրինաչափ արդյունք է: Սակայն այստեղ կարևոր է մեկ առանցքային պահ. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ դաշնակիցներից մեկի հզորացումն ամրապնդում է մյուսի դիրքերը: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Արթուր Աթաևը` առցանց հարցազրույցի շրջանակում պատասխանելով Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ամրապնդմանն առնչվող ԱրմԻնֆոյի հրացին: >>> |
Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2013 12:09
Հայաստանի հաղորդակցությունների շուկայում ԱրմենՏել-ի, ՎիվաՍելի-ի, Ռոստելեկոմի, Յուկոմի և նման համեմատաբար խոշոր խաղացողներից բացի տեղ է մնում նաև ՓՄՁ բիզնեսի ներկայացուցիչների համար: Հատկապես կարևոր է, որ նրանցից շատերն աշխատում են մարզերում, իրենց գործունեությամբ փակելով այն «բացերը», որոնք արդյունավետության տեսանկյունից այնքան էլ չեն հետաքրքրում խոշորներին: Նման ընկերություններից է Արմավիրի մարզում գործող «Արփինետ» փրովայդերական ընկերությունը, որը հանդիսանում է դեպի հաճախորդները կողմնորոշում ունեցող ընկերությա վառ օրինակ, տրամադրում է ինտերնետ ծառայություններ և պատրաստվում է դուրս գալ նաև IP-հեռուստատեսության հատված: >>> |
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2013 14:25
Իրավիճակի շարունակությունը, երբ Հայաստանի անվտանգությունը երաշխավորում էր Ռուսաստանը, իսկ Երևանը տնտեսական և քաղաքական սերտ համագործակցություն էր ծավալում Եվրոպայի հետ, այսօր անհնար է: Փոխվել է աշխարհաքաղաքականությունը, իրավիճակը տարածաշրջանում, և ամենագլխավորը`փոխվել է Ռուսաստանը, այդպիսի կարծիք է հայտնել ՙՆորավանք՚ հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Սարգսյանը: >>> |
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2013 12:38
ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձագույն խորհրդի նիստի ընթացքում կքննարկեն Միասնական տնտեսական տարածության և Մաքսային միության անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության ուղղությունները: Այդ մասին հաղորդում է Կրեմլի կայքը: >>> |