Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 10:35

Արմինֆո.

Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 20:57

Արմինֆո.Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 20:52

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունեն երկու երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի:

Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 19:05

Արմինֆո. Եթե ընդդիմությունը ձևավորում է "Ոչ" շտաբ, ուրեմն հանրաքվեն կկայանա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 19:01

Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Անթալիայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 18:47

Արմինֆո. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղոդել է, որ Հայաստանին զրկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքից: Նման որոշում է կայացվել այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում:

Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 18:29

Արմինֆո. Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ: Այդ մասին այսօր լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով երրորդ երկրների խնդրանքով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների պարբերական ձերբակալությունների մասին հարցին: Հարցի մեջ ասվում էր, որ այդ թեման մի քանի ամիս առաջ բարձրացվել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի կողմից ՝ Հայաստաննի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 18:24

ԱրմԻնֆո։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է լուրջ կառուցվածքային փոփոխությունների։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը՝ Ակադեմիայի նիստում, որը նվիրված էր 1943 թվականի նոյեմբերի 10-ին դրա ստեղծմանը։  

ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 17:41

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:51

Արմինֆո.ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:20

Արմինֆո.Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026 Vol. 2-ում IDBank-ը կներկայանա հիփոթեքային վարկերի հատուկ պայմաններով՝ առաջարկելով գործող տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներ և մինչև 5% քեշբեք՝ Բանկում գործող պայմանների համաձայն. պայմանները հասանելի են կից հղումով։

Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:18

Արմինֆո.Կոնվերս Բանկը նոյեմբերի 13-15-ը կմասնակցի TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին՝ ներկայացնելով հիփոթեքային վարկավորման իր առաջարկները։ Միջոցառման շրջանակում Բանկը հանդես կգա նաև հատուկ առաջարկով TOON EXPO-ի ացելուների համար: Իսկ Բանկի տաղավարում այցելուներին խորհրդատվություն կտրամադրեն և գործարքի ձևակերպմանը կօգնեն Բանկի աշխատակիցները:

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:16

Արմինֆո.Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով։

ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում ներկա է գտնվել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:

Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:44

Արմինֆո.Եղեգնաձորում և Ստեփանավանում, որտեղ տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրության քվեարկություն, կայացել են նորընտիր ավագանիների առաջին նիստերը։

ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:37

Արմինֆո.  Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ՔԿԾ-ը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։

Փաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:22

Արմինֆո.  Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ:

ԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համար
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:04

Արմինֆո.  Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում ազդարարվել է ամերիկահայ քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանման ծրագրի մեկնարկը՝ նվիրված ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին։

Սերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունը
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:00

Արմինֆո.  "Նաիրի" կինոթատրոնում տեղի է ունեցել ֆրանսիացի հայտնի ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Երեկոն կազմակերպել էր Կինոյի հիմնադրամը ՝ «Ռեա Ֆեստ» անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում:

Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումին
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 14:34

Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը 2026 թվականի նոյեմբերի 3-ից 6-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին։




Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ