Arminfo.info

Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցեր
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:35

Արմինֆո.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» («Փրկենք Հայաստանը») կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ:

Դատարանը երկու ամսով կալանավորել է Դավիթ Ղազինյանին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:34

Արմինֆո.  "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Թուրքագետ․ Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:10

Արմինֆո.  Հունիսի 17-ին հրապարակված Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար։

Հայաստանի ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 09:57

Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բանակցություններ է վարել ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Մյուրիել Պենևերի հետ:

Հայաստանի դեսպանը Բրուքինգս ինստիտուտի ներկայացուցիչներին պատմել է հայ-ամերիկյան օրակարգի արդիական հարցերի մասին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 09:56

Արմինֆո.  ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ–ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։

Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 23:13

Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա։

Հարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 20:43

Արմինֆո.  Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցներն այսօր առավոտից "ռեյդեր" են կազմակերպել հայ խոշոր գործարար, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների ուղղությամբ: Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, հարկայիններն այցելել են առնվազն 10 օբյեկտ, խուզարկություններ են կատարել "Օնիրա Ակումբ" ընկերությունում, որի կազմում են "Փարավոն" համալիրը, "Մուլտի Գրանդ" հյուրանոցը եւ այլն: Խուզարկություններ են կատարվել նաև Ծաղկաձորում Ծառուկյանին պատկանող հյուրանոցներում, ինչպես նաև "Արարատցեմենտ" ընկերությունում և այլ ձեռնարկություններում: Առգրավվել են փաստաթղթեր, համակարգիչներ, լիովին կաթվածահար է եղել կոլեկտիվների աշխատանքը։

ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդմանը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 19:46

Արմինֆո.  Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը:

Փաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 18:24

Արմինֆո. Գյումրեցիներն, առաջին հերթին, իրենց քվեարկությամբ իրենց վերաբերմունքն արտահայտեցին ՏԻՄ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։

Փաշինյանը խոստացել է "ջախջախել" ընտրակաշառքի հետ կապված քաղաքական ուժերին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:59

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է տարածաշրջանային բոլոր սպառնալիքները և կառավարում է դրանք, իսկ միակ սպառնալիքը մնում է "պատերազմի եռագլուխ կուսակցության և նրա պոչերի" գործունեությունը։ Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։

Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:52

Արմինֆո.  Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Վարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:47

Արմինֆո.  Շատ կարևոր է ընտրություններից անմիջապես հետո չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան։ Այդ մասին  հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։

Փաստաբան․ ԿԸՀ-ը բավարարել է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:29

Արմինֆո.  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և հետագայում կալանավորելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազության երկու միջնորդությունները: Այդ մասին ԿԸՀ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան, "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:

Փաշինյան․ Ընդդիմության բոլոր ձայների 70%-ն ստացվել է փողի դիմաց, և այս խնդիրը պետք է լուծում ստանա
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:24

Արմինֆո Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց պատասխանել ընտրողների այն հարցերին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս բանտում չէ, թե ինչու Գագիկ Ծառուկյանի թալանածը մինչ օրս չի վերադարձվել պետությանը, թե ինչպես է կալուգացի օլիգարխը 8 տարի շարունակ դպրոցներից ու մանկապարտեզներից էլեկտրաէներգիա գողացել։ Այդ մասին  հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ կառավարական ժամի ընթացքում պատասխանելով ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։

Քոչարյանի փաստաբանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները կապել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:12

Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն և կապված են երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ քննարկվում է Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։

Լայպցիգի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:55

Արմինֆո.  Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքի մշակութային պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, այցը կազմակերպվել էր Երևանի և Լայպցիգի քաղաքապետերի միջև անցյալ տարի ստորագրված «Լայպցիգ և Երևան քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել երկու քաղաքների միջև մշակութային համագործակցությունն ու փոխանակումները։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լայպցիգի քաղաքապետարանի և քաղաքի առաջատար մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Այնուհետև պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Փաշինյանի զինակիցը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանն ուղղված իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:39

Արմինֆո.  ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման վերաբերյալ ՀՀ իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին:

Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:14

Արմինֆո Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը։

Freedom Broker Armenia-ն շարունակում է աջակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաջողությանը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:08

Արմինֆո.Freedom Broker Armenia-ի հետևողական աջակցությամբ ավարտվեց 2026 թվականի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ մշակույթի ոլորտում կայուն գործընկերությունը կարող է իրական ազդեցություն ունենալ երիտասարդ տաղանդների զարգացման և մշակութային նախաձեռնությունների առաջխաղացման գործում։

Հայաստանում անմեղսունակության վիճակում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կարող է կիրառվել բժշկական-հարկադիր վարույթ
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 15:50

Արմինֆո.  Ազգային ժողովի՝ հունիսի 17-ին հրավիրված հերթական նիստում  առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը։




Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար