Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 15:49
Արմինֆո. Docomomo միջազգային կազմակերպությունը դատապարտել է "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու և որպես պահպանության ենթակա օբյեկտ իրավական կարգավիճակի գործողությունը դադարեցնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 15:43
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխվել են շուրջ 5.6 մլրդ դրամի կապիտալ ծախսեր՝ հանրապետության մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու նպատակով:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 15:37
Արմինֆո. Ազգային-ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) խստորեն դատապարտում է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։ Այդ մասին ասվում է ԱԺԲ խորհրդի հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 15:17
Արմինֆո. Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ "կապակցվածության" ամրապնդմանը։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 14:58
Արմինֆո. Հայաստանը դիվանագիտական ճանապարհով "տնտեսական խաղաղության" պետք է հասնի իր գլխավոր տնտեսական դաշնակից Ռուսաստանի հետ։ Այդ մասին օգոստոսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 14:51
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունում համոզված են, որ հենց իրենց առաջարկած գաղափարները երկիրը կտանեն զարգացման և 600 000 մարդու կազատեն աղքատությունից: Այդ մասին օգոստոսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 14:12
Արմինֆո. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում։ Այդ մասին օգոստոսի 6-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նոր սահմանադրությամբ ամրագրվելու է եկեղեցի-պետություն տարանջատման մասին դրույթ։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 14:11
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 6-ին մի շարք կադրային նշանակումներ է կատարել:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 14:10
Արմինֆո. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արժանի հակահարված է տվել այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերել են Արցախի ժողովրդի անցյալին ու ներկային, ինչպես նաև պատվի հարցերին: Նման հերթական ուղերձ է հղել Բաքվի բանտից Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, նշելով, որ իրենց նկատմամբ դատաքննության հերթական փուլը կարելի է ավարտված համարել։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 14:07
ԱրմԻնֆո. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 13:34
ԱրմԻնֆո. Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները, որոնք դատապարտվել էին ցմահ ազատազրկման կամ 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նաև հրապարակել են դատական նիստից լուսանկարներ:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 13:32
ԱրմԻնֆո։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և գործին մասնակցող եպիսկոպոսները, որոնք գտնվում են Հայաստանում, կմասնակցեն առաջին դատական նիստին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 13:23
ԱրմԻնֆո. Բոլոր հայտարարություններից անկախ, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում (ՔՀ) մարդու հիմնարար իրավունքների պահպանման հարցերը մնում են արդիական մինչ օրս։ Համապատասխան մարմինների մոնիթորինգային այցելությունները, քննարկումները և հայտարարությունները չեն կարողանում «լռեցնել» կալանավայրերում լուրջ խնդիրների մասին հաղորդագրությունները, որոնք շարունակում են թափանցել հանրային տարածք։ Սա կրկին հարցեր է առաջացնում այն մասին, թե որքան արդյունավետ են իրականացվում հայտնաբերված խախտումները վերացնելու միջոցառումները և ինչ համակարգային փոփոխություններ են տեղի ունենում քրեակատարողական համակարգում։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 12:19
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 6-ին կառավարության նիստում հայտարարել է, որ կրթության ոլորտում պետք է իրականացվեն վճռական բարեփոխումներ:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 11:54
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 6-ի նիստում շարունակվել են Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 11:36
Արմինֆո. Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական գրասենյակի բացման հարցը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Վլադիկավկազում գրասենյակի ղեկավար Բագիր Մամիևը հայտարարել է.
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 11:23
Արմինֆո. Օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 11:21
ԱրմԻնֆո. Կաննից հետո Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը (TIFF) մեծարում է ականավոր հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 11:19
Արմինֆո. ՀՀ անկախության 35-ամյակի շրջանակներում արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել մի շարք միջոցառումներ, որոնց ընդհանուր արժեքը, նախնական գնահատականներով, կկազմի մոտավորապես 1 միլիոն դոլար: Օգոստոսի 6-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է այդ միջոցները հատկացնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 10:51
ԱրմԻնֆո: Հայաստանում երեք նախարարությունների անվանումները կփոխվեն: ՀՀ կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:
|