Arminfo.info


Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:19

Արմինֆո. Հայաստանում մեկնարկել են "Զանգվածային լրատվության միջոցների մասին" օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները, որոնց հիմքում դրված է ԶԼՄ-ների ինքնակարգավորման գաղափարը:

Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:41

Արմինֆո. Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են: Այդ մասին ասվում է "Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի" (International Center on Development of Parliamentarism) Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:

Իջեցվելու է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարորդների նկատմամբ կիրառվող տուգանային միավորի չափը
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 11:27

Արմինֆո.Հայաստանում կնվազեցվի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարորդների նկատմամբ կիրառվող տուգանային միավորի չափը: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը փետրվարի 26-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:

Հայաստանը քայլ առ քայլ գնում է դեպի ոստիկանական պետության ձևավորում. ընդդիմադիր
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 12:20

Արմինֆո. Հայաստանը քայլ առ քայլ գնում է դեպի ոստիկանական պետության ձևավորում։ Փետրվարի 7-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխությունները։

Հայաստանում արտեզյան ջրերի ապօրինի օգտագործման համար քրեական պատասխանատվության կենթարկեն. օրենքի նախագիծ
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 11:23

Արմինֆո. Հայաստանում արտեզյան ջրերի ապօրինի օգտագործման համար քրեական պատասխանատվության կենթարկեն: Ազգային ժողովը փետրվարի 6-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է Ջրային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Հայաստանում դատարանները բեռնաթափելու ևս մեկ փորձ է ձեռնարկվել
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 14:56

Արմինֆո.Հայաստանում դատարանները բեռնաթափելու ևս մեկ փորձ է ձեռնարկվել։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ներկայացված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծին:

Հայաստանում ՃԵԿ խախտումների դեպքում կարող են կիրառվել բոնուսներ՝ ժամանակին վճարումների դեպքում
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 12:37

Արմինֆո. Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում կարող են կիրառվել բոնուսներ՝ ժամանակին վճարումների դեպքում: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 1-ի նիստում դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Բանակում ծառայությունից խուսափողները հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից ՝ գումար փոխանցելով պետբյուջե
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 16:13

Արմինֆո.ՀՀ զինված ուժերում ծառայությունից խուսափած 27-37 տարեկան անձինք հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից ՝ ծառայելով բանակում կամ գումար փոխանցելով պետական բյուջե: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Հայաստանում թանգարանների գործունեությունը տեղափոխվում է օրենսդրական դաշտ
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:33

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է օրենսդրական մակարդակով կարգավորել թանգարանների գործունեության հետ կապված հարցերը: Ազգային ժողովը հունվարի 16-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել "Թանգարանների մասին" օրենքի նախագծին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններին:

Ինչպես մարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը՝ վճարելով ընդհանուր գումարի միայն կեսը
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 13:52

Արմինֆո. ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Հայաստանում թանգարանները կարգավիճակ ստանալու համար պետք է հավատարմագրվեն
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 16:22

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է օրենսդրական մակարդակով կարգավորել թանգարանների գործունեության հետ կապված հարցերը: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը հունվարի 9-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Թանգարանների մասին" օրենքի նախագծին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններին:

"Քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ», հաստատել է վարչապետը և առաջարկել զեղչեր՝ երթևեկության կանոնների խախտման համար տուգանք վճարելիս
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:19

Արմինֆո. Կառավարության նիստում քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների նախագծերը:

Արցախի համար պայքարը պետք է շարունակել, քանի որ դիմակայությունն ավարտված չէ․Սեյրան Օհանյան
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 12:35

Արմինֆո.Արցախի համար պայքարը պետք է շարունակել, քանի որ դիմակայությունն ավարտված չէ։ Այդ մասին դեկտեմբերի 13-ին ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարել է "Հայաստան" խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Բանակում ծառայությունից խուսափողները հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից՝ գումար փոխանցելով պետբյուջե
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 12:44

Արմինֆո.Առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Ձկնաբույծներ. Իշխանությունները չեն կատարել իրենց խոստումները
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 13:15

Արմինֆո. Դեկտեմբերի 11-ին Շրջակա միջավայրի նախարարության շենքի դիմաց ակցիա են անցկացրել ձկնաբույծները, որոնք բողոքում են արտեզյան հորերից շրջանառվող ջրերի կիրառմանն ուղղված օրենքի ընդունման դեմ:

ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը. Արդյո՞ք դուք դատելու եք ՌԴ նախագահին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 11:32

Արմինֆո.Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորները տապալել են Ազգային Ժողովի օրակարգում Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդգրկումը, որոնք նախատեսում էին այլ պետության կազմում Արցախի ճանաչման և Հայոց ցեղասպանության նսեմացման քրեականացում: Հարցը օրակարգում ընդգրկելուն կողմ է քվեարկել ընդամենը 24 պատգամավոր՝ 56 դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԱԺ-ի ընդդիմությունը կարծում է, որ իշխանություններն ընտրել են հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելու ուղղությունը
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 10:48

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները հերթական անգամ «սպանեցին» խորհրդարանական ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը' այլ պետության կազմում Արցախի ճանաչումը և Հայոց ցեղասպանության նվաստացումը քրեականացնելու վերաբերյալ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Գեներալ. անհրաժեշտ է անել հնարավորը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը բաց մնա
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 13:03

Արմինֆո.Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելը և Հայոց ցեղասպանությունը նսեմացնելը քրեականացնելու վերաբերյալ "Հայաքվե" նախաձեռնության ներկայացրած հայտարարության նախագծին: Այդ մասին դեկտեմբերի 4-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

"Հայաքվե" նախաձեռնության համակարգողը քաղաքացիներին կոչ է արել երկուշաբթի օրը հավաքվել խորհրդարանի շենքի առջև
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 15:58

Արմինֆո."Հայաքվե" նախաձեռնությունը հասել է կարևոր հանգրվանի։ Այս մասին դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար. աշխարհաքաղաքական զարգացումները և իրավիճակը տարածաշրջանում պահանջում են արտառոց որոշումների ընդունում
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 13:40

Արմինֆո. Աշխարհաքաղաքական զարգացումները, իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում պահանջում են արտառոց որոշումների ընդունում։ Այդ մասին նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ գործող օրենսդրության մեջ "Հայավքե" նախաձեռնության ներկայացրած փոփոխությունների շուրջ լսումների ժամանակ:




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին