Arminfo.info


Պետդեպարտամենտ. Միացյալ Նահանգները, ԵՄ-ի գործընկերների հետ միասին, հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու գործին
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 15:59

Արմինֆո.Միացյալ Նահանգները, ԵՄ-ի գործընկերների հետ միասին, հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու գործին: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում՝ ի պատասխան Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին «Ամերիայի ձայնի» հարցմանը:

Մոսկվա. Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 16:31

Արմինֆո. Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով ՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում: Այդ մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի զինված ուժերի կուտակումների մասին որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին։

Բաքուն նյարդայնացած է Բլինքենի և Ֆոն դեր Լյայենի հետ Փաշինյանի առաջիկա հանդիպման առնչությամբ
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 15:46

Արմինֆո. Պաշտոնական Բաքուն դժգոհություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի առաջիկա հանդիպումման առնչությամբ, կարծելով, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ը ծրագրում են ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին:

Հայաստանը կհրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի հետ դատական վեճերից՝ խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցումից հետո․Փաշինյան
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 13:10

Արմինֆո.Հայաստանը կհրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի հետ դատական վեճերից՝ խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցումից հետո։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ալիևի բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:42

Արմինֆո.Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ ոտնահարում է միջազգային իրավունքը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Հայաստանում կսահմանափակվի քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրման ժամանակը. օրինախագիծ
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 16:48

Արմինֆո. Հայաստանում կսահմանափակվեն քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրման ժամկետները։  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի հունվարի 30-ի նիստում դրական եզրակացություն է տրվել "Տեսալսողական մեդիայի մասին"օրենքում ներկայացված փոփոխություններին:

ԱԺ պատգամավոր. խոշտանգումների նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության մոտեցումը պետք է լինի միակ տարբերակը ԵԽԽՎ երկրների համար
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 11:08

Արմինֆո. Բացարձակ, հրամայական, անընդունելի, արգելված եւ անբարոյական. սրանք ածականներ են, որոնք կարող են օգտագործվել խոշտանգումները որպես ընդհանուր միջազգային իրավունքի կողմից տեւական ժամանակ որպես արգելված երեւույթ նկարագրելու համար: Բայց խոշտանգումները պարզապես արգելված չեն: Այդ մասին ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: ԱԺ հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիվ քարոզչության նոր մեթոդներ են գործարկվել՝ կեղծ տեղեկատվություն և թշնամանք տարածող կայքեր
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 11:55

Արմինֆո. Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիվ քարոզչության նոր մեթոդներ են գործարկվել՝ կեղծ տեղեկատվություն և թշնամանք տարածող կայքեր: Այդ մասին հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի մամուլի ծառայությունը ։

2023 թվականին՝ 2018թ. համեմատ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆինանսավորումն աճել է 479%- ով. Փաշինյան
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 10:54

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆինանսավորումը կազմել է 2 մլրդ 144 մլն դրամ: 2023 թվականին ցուցանիշն աճել է 8 մլրդ 144 մլն դրամով կամ 479%-ով՝ հասնելով 10 մլրդ 288 մլն դրամի: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ:

Հայկ Դեմոյանը քննադատել է ԿԳՄՍ նախարարին
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2023, 15:34

Արմինֆո. Խոսելու ու լռելու գինը, կամ բաց նոթեր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման առիթով: Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն այդպես է մեկնաբանել Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից ազատվելու պատճառների մասին Ժաննա Անդրեասյանի գրառումը։

Սերգեյ Կոպիրկին. Արևմտյան իսթեբլիշմենթին քիչ են հուզում Ռուսաստանի հետ Արևմուտքի դիմակայության մեջ Հայաստանին ներքաշելու հետևանքները
 Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2023, 14:18

Արմինֆո.ՀՀ ռուս հայրենակիցների 15-րդ երկրների խորհրդաժողովը տեղի է ունենում արտասովոր պայմաններում՝ Հայաստանի արդի պատմության ամենամռայլ էջերից մեկի ֆոնին։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում խորհրդաժողովի բացմանը հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Բուայե. Ֆրանսիան պետք է համոզի եվրոպացիներին դադարեցնել թունավոր օժանդակությունն Ադրբեջանին, իսկ Սենատը՝ կողմ քվեարկի այդ ռասիստական երկրի նկատմամբ պատժամիջոցներին
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023, 11:42

Արմինֆո. "Թուրք-ադրբեջանական քարոզչության արդյունավետությունը հիմնված է խավիարային դիվանագիտության վրա, որն ապահովված է մեր վախկոտությամբ և մեր գազային թուլությամբ": Այդ մասին Twitter - ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, "Ֆրանսիա-Արցախ" բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն:

ՀՀ ՔԿ. Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում առերևույթ հանցագործությունների վերաբերյալ  հաղորդումների առնչությամբ նախաձեռնվել է 8 քրեական վարույթ
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023, 11:02

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։

Ըստ այդմ, ինչպես հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը,  Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած շրջանում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և վարչական շրջանների քննչական բաժիններ ստացվել և ուսումնասիրվել է ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 8 հաղորդում։ Նշված բոլոր հաղորդումների առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Երևանի քաղաքապետի թեկնածուն կասեցնում է քարոզարշավը և ուղեւորվում է դեպի Սոթք
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 14:31

Արմինֆո. "Մայր Հայաստան" դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը կասեցնում է քարոզարշավը և շարժվում դեպի Սոթք:

Երևանը մեկնաբանել է Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 16:14

Արմինֆո.Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, հստակորեն գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարևորությունը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը կրկին Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Արցախը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 13:25

Արմինֆո.Ֆրանսիայի ԱԳՆ - ում ներկայացրել են Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի մանրամասները՝ օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ ՝ կապված Ադրբեջանի կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շատ լուրջ հումանիտար ճգնաժամի հետ։

ՀՀ վարչապետը Լեռնային Ղարաբաղի հարցում համարձակ քայլերի կոչ է անում միջազգային հանրությանը
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2023, 21:26

Արմինֆո.Ներկայումս խաղաղության ճանապարհին հիմնական խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հատկապես Լաչինի միջանցքում, ինչպես նաև Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են: Այդ մասին ֆրանսիական Le Monde ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

Փաշինյանը պատասխանել է Ալիևին
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 11:57

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ հարցերի:

Երևանն արձագանքել է Հայաստանի հասցեին Ալիևի հերթական անհիմն հարձակումներին
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 11:10

Արմինֆո. Հերթական անգամ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը Չմիավորման շարժման և դրանում նախագահության հարթակն օգտագործում է ագրեսիվ հակահայկական քարոզչության համար, այդ թվում ՝ խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներն ու էությունը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթներին: "Դա խախտում է ինչպես շարժման սկզբունքները, այնպես էլ միջազգային իրավունքի եւ միջազգային ատյանների որոշումները", - գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Աշոտյանի համոզմամբ՝ հայ ժողովուրդը կարող էր խուսափել 2020-ի աշնան երկար ու արյունալի պատերազմից
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023, 15:28

Արմինֆո. Հայ ժողովուրդը կարող էր խուսափել 2020 թվականի աշնան ձգձգված և արյունալի պատերազմից։ Այդ մասին ասվում է "Նուբարաշեն" ՔԿՀ-ից ուղարկված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունում՝ 44 - օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթի վերաբերյալ:




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին