Arminfo.info


Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:04

Արմինֆո. Հայաստանի վարչապետի իմփիչմենտի ընթացակարգի իրականացման գործընթացը քննարկման փուլում է։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հաղորդել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նշելով, որ խոսքը գնում է ինչպես գործընթացի նախաձեռնման համար անհրաժեշտ 36 պատգամավորների ստորագրությունների ապահովման, այնպես էլ նոր վարչապետի թեկնածուի մասին:

Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգին
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 12:59

Արմինֆո.Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Բողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն է
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 12:58

Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները երթ են սկսել դեպի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր:

ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:17

Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ:

"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:21

Արմինֆո. "Մայր Հայաստան" դաշինքն ապրիլի 29-ին ակցիա է անցկացնում՝ ի աջակցություն Տավուշի մարզի գյուղերի բնակիչների:

Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 15:03

Արմինֆո. "Երեկվա ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են հայտնվել։ Մենք ստիպված կասեցրինք ակցիան Դիլիջանում և անմիջապես ուղևորվեցինք Ոսկեպար՝ հանդիպելու գյուղի բնակիչների հետ"։ Այդ մասին ապրիլի 29-ին հայտարարել է ԱԺ "Հայաստան" դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում  լրագրողների հետ զրույցում։

2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 12:59

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված, մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ:

Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:08

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 17-ի որոշմամբ սահմանվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:

Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:39

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ  կայազորային  քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի  (Մարտական,  հատուկ կամ  տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 14:45

Արմինֆո.Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում: Ապրիլի 13-ի գիշերն Իրանի հարվածն Իսրայելին այդսպես է մեկնաբանել APRI Հայաստանի գիտաշխատող, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։

Times. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:13

Արմինֆո.Միացյալ Թագավորությունը բանակցություններ է սկսել չորս երկրների ՝ Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ ' Իվուարի և Կոստա Ռիկայի հետ ՝ անօրինական միգրանտներին ՄԹ-ից վտարելու նպատակով: Այդ մասին հաղորդում է The Times թերթը ՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ՄԹ ԱԳՆ փաստաթղթերը ։

Հայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարար
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:12

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, պատվիրակության կազմում էին ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Հայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:07

Արմինֆո. Կառավարությունն ապրիլի 12-ի նիստում ընդունել է «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում:

Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:19

Արմինֆո.Կոնվերս Բանկ՝ իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ լրացնել ֆինանսավորման հայտ:

Հնդկաստանը ռազմական կցորդ է ուղարկում Հայաստան, որի հետ զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 14:40

Արմինֆո.Հնդկաստանը ռազմական կցորդ է ուղարկում Հայաստան: Այդ մասին հաղորդել է RTI գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Պետեր Ստանո. ԵՄ-ն չի կարող գլխավոր դեր ստանձնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:02

Արմինֆո.«ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց», «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:

Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 12:52

Արմինֆո. Կարևոր է պահպանել պայմանավորվածությունները.եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե՝ ոչ, պետք չէ քաղաքից ժամանակ խլել։ Այդ մասին, ապրիլի 8-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՝ խոսելով Երեւանում ծառահատումների ժամանակավոր դադարեցման հետ կապված իրավիճակի մասին։ Նշենք, որ Ավինյանի այս որոշումը կայացվել է նախօրեին քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո:

Ժամանակն է նոր գլուխ բացել ԵՄ-Հայաստան հարաբերություններում. Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Հայաստանին ֆինանսական աջակցության 270 մլն եվրո փաթեթի մասին
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 15:22

Արմինֆո. Բրյուսելը պատրաստ է առաջիկա չորս տարում Հայաստանին լրացուցիչ 270 մլն եվրոյի աջակցություն տրամադրել տնտեսության զարգացման, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց ընթանում է բազմամյա ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստների ակցիան
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 18:30

Արմինֆո.Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է մայրաքաղաքում բազմամյա ծառերի հատման և դրանք նոր ծառատեսակներով փոխարինման դեմ բողոքող ակտիվիստների ակցիան:

Դեսպան. Ճապոնիան բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը եւ պատրաստ է աջակցել դրանց
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 10:44

Արմինֆո. Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ: Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում` Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը շնորհավորել է Աոկի Յուտակային պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին