Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:16
Արմինֆո. Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը: Այդ մասին ասվում է մի քանի արևմտամետ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:30
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 19:57
Արմինֆո.Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:07
Արմինֆո.ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի շուրջ հնչող "կեղծ և հանրությանը մոլորեցնող թեզերի" վերաբերյալ:
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 10:24
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին:
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 16:01
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին, որը փորձել է իրենց տներից վտարված արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցը կապել Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հետ, հիշեցրել է այն հայերի մասին, որոնք նախորդ դարի 80-ականների վերջին լքել են Ադրբեջանը:
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 11:41
Արմինֆո.Փաստաբանների այն հայտարարության առնչությամբ, որ քաղաքացի Սամվել Վարդանյանը քննության ընթացքում ենթարկվել է խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, պետք է անհապաղ քրեական վարույթ նախաձեռնվի: Այդ մասին ասվում է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությունում:
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 11:24
Արմինֆո. ԱՄՆ Փասադենա քաղաքի հայկական կոալիցիան կանցկացնի հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ըստ հայկական կոալիցիայի մամուլի ծառայության, միջոցառումը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին Փասադենայի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ: Հավաքվածները հարգանքի տուրք կմատուցեն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց ուժին և տոկունությանը և կհարգեն 109 տարի առաջ տեղի ունեցած կոտորածի ավելի քան 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 15:59
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 12:36
Արմինֆո. 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին,
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 15:18
Արմինֆո. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտարարություն է հրապարակել Մարաղայի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ:
|
Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 18:23
Արմինֆո. "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը թվերով ապացուցել է Հայաստանի գործող իշխանությունների արևմտամետ քաղաքականության ձախողումը։
|
Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 15:54
Արմինֆո. Հայաստանում հույս են հայտնում, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունները պատշաճ գնահատական կստանան Եվրոպական միության քաղաքացիական դիտորդների առաքելության կողմից: Այդ մասին ապրիլի 8-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
|
Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 12:52
Արմինֆո. Կարևոր է պահպանել պայմանավորվածությունները.եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե՝ ոչ, պետք չէ քաղաքից ժամանակ խլել։ Այդ մասին, ապրիլի 8-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՝ խոսելով Երեւանում ծառահատումների ժամանակավոր դադարեցման հետ կապված իրավիճակի մասին։ Նշենք, որ Ավինյանի այս որոշումը կայացվել է նախօրեին քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո:
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:35
Արմինֆո. Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը Իսրայելի կառավարությունից պարզաբանումներ է պահանջում ոստիկանության կողմից սկսված ապօրինի տեղահանման վերաբերյալ:
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:37
Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:40
Արմինֆո.Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել, հաղորդել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպության մեջ կարող են մտնել նոր երկրներ:
|
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 19:29
Արմինֆո.Սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի նիստի արդյունքում գերատեսչություններին հանձնարարվել է վեր հանել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այդ աշխատանքների հետևանքով, և գտնել լուծման ուղիներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
|
Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:35
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինը։
|
Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 17:10
Արմինֆո.Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրավունքների խախտումները դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նախատեսված է Ժնևի կոնվենցիայով: Այդ մասին ասվում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարությունում:
|