Arminfo.info


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 12:13

Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:42

Արմինֆո. Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Պատգամավոր. Կրակոցները միշտ էլ վատ են, բայց եթե հայկական կողմը չի պատասխանել, ուրեմն վտանգավորության բարձր աստիճան չի եղել
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 12:31

Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի բնակավայրերի հերթական գնդակոծությունը չի կարող անհանգստություն չառաջացնել։ Այդ մասին ապրիլի 9-ին լրագրողներին հայտարարել է  Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետ
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:35

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինը։

Ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 11:34

Արմինֆո. Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հայաստանն ու Ադրբեջանը տեւական հակամարտությունից հետո կայուն խաղաղության հասնելու հնարավորություն ունեն
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 15:22

Արմինֆո.ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-ին Բաքվում ողջունել է Ադրբեջանի գործողությունները ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցների հետ ավելի սերտ կապեր հաստատելու ուղղությամբ, հավելելով, որ ԱՀ-ն ավելի ու ավելի կարեւոր դեր է խաղում Եվրոպայում ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներին գազի, իսկ ապագայում նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման գործում: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում եվրոպական հասարակության կենսապահովման գործում։

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը պնդում է, որ իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:17

Արմինֆո. Հայաստանի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը պնդում է, որ իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են։

2023 թվականին բանակում կոռուպցիան կրճատվել է մոտ 50%-ով. ՀՀ զինդատախազություն
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 18:55

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 27-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Պաշտպանության նախկին նախարար. Զինծառայողների ատեստավորման ներկայիս մոդելը հանգեցնելու է անհավասար պայմանների ստեղծման
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 12:28

Արմինֆո. Պետք չէ երկրի զինված ուժերում ատեստավորման գործընթացը կապել աշխատավարձի չափի հետ: Այդ մասին փետրվարի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար

ՀՀ կառավարությունը ցանկանում է զինված ուժերում ներդնել զինծառայողների վարձատրության միասնական քաղաքականություն
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 10:53

Արմինֆո.Հայաստանի կառավարությունն իր առջև խնդիր է դնում երկրի զինված ուժերում ներդնել զինծառայողների վարձատրության միասնական քաղաքականություն: Այդ մասին փետրվարի 27-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին"օրենքներում  փոփոխությունները։

Լըկորնյու. Ֆրանսիայի առաջնահերթությունն է օգնել պաշտպանել Հայաստանի քաղաքացիական բնակչությանը՝ եթե Հայաստանը հարձակման զոհ դառնա
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 13:29

Արմինֆո. Պաշտպանությունն ամենաառանցքային գործոնն է, այդ եզրակացությանը մեզ հանգեցրին վերջին շրջանում տեղի ունեցած հակամարտությունները։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն՝ փետրվարի 23-ին Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին, թե արդյոք ֆրանսիական կողմը նախատեսում է ավելացնել ՀՀ-ին պաշտպանական բնույթի սպառազինության մատակարարումները, այդ թվում՝ նաեւ ՀՕՊ:

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է անցկացրել Գերմանիայի, Լիտվայի և Բուլղարիայի գործընկերների հետ
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 15:56

Արմինֆո. Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։

Հայաստանի թուլությունն Ադրբեջանին դրդում է նոր զինված սադրանքների. փորձագետ
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 11:37

Արմինֆո.Հայաստանի թուլությունն Ադրբեջանին դրդում է նոր զինված սադրանքների: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը' մեկնաբանելով փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մարտական բախումը, որի հետևանքով զոհվել է չորս հայ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսը նշանակվել է Հայաստանի ԱՀԾ ղեկավարի տեղակալ
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 12:18

Արմինֆո. Հրանտ Ջիլավյանը նշանակվել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ:

Սուրեն Պապիկյան. ՊՆ-ը 2024 թվին կփորձի զրոյացնել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները
 Շաբաթ, 3 Փետրվարի 2024, 16:30

Արմինֆո. Ոչ պաատերազմական պայմաններում բանակում մահվան դեպքերն ամենացավոտ հարցերից են։  Նման գնահատական է տվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀՀ-ի հարցազրույցում։

Ընդդիմադիր. Հայաստանի Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան»
 Շաբաթ, 27 Հունվարի 2024, 12:29

Արմինֆո.Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» եւ որեւէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց Բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին։ Կամ չգիտի ինչ ասի, կամ էլ պարզապես չի ցանկանում իրականությունն արձանագրելով հայտարարել, որ Փաշինյանն անպատասխանատու սուտասան է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Երեւանում տեղի է ունեցել Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստը
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 14:58

Արմինֆո. 2024 թվականի հունվարի 18-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստը։

Օմբուդսմենի ներկայացուցիչ. Հայաստանում ոչ մարտական պայմաններում բանակում զոհվածների թվի դինամիկ աճ է դիտվում  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 17:42

Արմինֆո.2024 թվականը սկսվեց ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողների մահվան մասին հաղորդագրություններով։ Այդ մասին հունվարի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Անդրանիկ Եղոյանը:

Բանակում ծառայությունից խուսափողները հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից ՝ գումար փոխանցելով պետբյուջե
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 16:13

Արմինֆո.ՀՀ զինված ուժերում ծառայությունից խուսափած 27-37 տարեկան անձինք հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից ՝ ծառայելով բանակում կամ գումար փոխանցելով պետական բյուջե: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Վարչապետն ընդգծել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:27

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին