Arminfo.info


Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 19:19

Արմինֆո. Այսօր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մոտ որոշակի շանս է բացվում արագացնելու խաղաղության մասին եզրափակիչ փաստաթղթի ստորագրումը։ Երկու կողմերն էլ շտապում են, սակայն յուրաքանչյուրն ունի իր շարժառիթները։ Այսպես է մեկնաբանել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 22:29

Արմինֆո.Լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց վրդովմունքն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գոտում սահմանագծման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների անհիմն ագրեսիայի և դաժանության, ինչպես նաև չարդարացված բռնությունների առնչությամբ:

Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:43

Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾ
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:42

Արմինֆո. Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Այդ մասին ասվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի տարածած հայտարարությունում:

Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:11

Արմինֆո.Ռուսաստանի խաղաղապահների (ՌԽԶ) դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Freedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ Հայաստանին
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 11:45

Արմինֆո.Վերջին 20 տարիներին ավտորիտար վարչակարգերի գրանցած հաջողություններին դիմակայելու համար ժողովրդավարական կառավարությունները պետք է ընդլայնեն իրենց մոտեցումը ժողովրդավարության առաջխաղացման հարցում: Այդ մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության պատրաստած "Ազգերն անցումային շրջանում 2024" ամենամյա զեկույցում ։

Օհանյանը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին. 4 օրում Արցախի պաշտպանության բանակը ջախջախեց թշնամու ճակատը հարձակման տարբեր ուղղություններում ու նորից ստիպեց թշնամուն խաղաղություն մուրալ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 14:19

Արմինֆո.2016 թվականի ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր։ Այդ մասին գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ-ն այդ շրջանում։

Ապրիլյան քառօրյան՝ մեր երկրորդ հերոսապատումը. Թեւան Պողոսյան
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 10:45

Արմինֆո.Ապրիլյան քառօրյա՝ մեր երկրորդ հերոսապատումը։ Այդ մասին գրել է "Մարդկային զարգացման միջազգային կենտրոն" հասարակական կազմակերպության տնօրեն Թևան Պողոսյանը:

Արցախի նախագահը Ֆրանսիային կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:05

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Ֆրանսիային կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Համապատասխան կոչը նա հնչեցրել Է Le Figaro-ի հետ հարցազրույցում։

Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 17:33

Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և  ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:

Լուկաս Ռոզենկրանց. Ֆրանկոֆոնիան կնպաստի Հայաստանի գիտության զարգացմանը
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 16:32

Արմինֆո.Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Ֆրանսալեզու տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը (17-18-րդ դարեր)» միջոցառումը։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը։

Քաղաքագետ. Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատրաստվում Հայաստանին 29800 քառ. կմ տարածք թողնել
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 12:18

Արմինֆո.Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատրաստվում Հայաստանին թողնել 29800 քառ.կմ տարածք: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Կարեն Իգիթյանը:

Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն արդեն իսկ հիմք է, որպեսզի նման ղեկավարի քայլերը համարվեն հակասահմանադրական, և նա հայտարարվի օրենքից դուրս
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 12:02

Արմինֆո.Երբ երկրի ղեկավարն ասում է, որ պետք է տարածք հանձնել, հակառակ դեպքում կլինի պատերազմ ու պատերազմով կհանձնենք, դա նշանակում է, որ լեգիտիմացնում է այդ պատերազմը։ Նման կարծիք ունի քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Զախարովա. Մոսկվան ու Երևանը չեն ավարտել Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի շուրջ խորհրդատվությունները
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 17:41

Արմինֆո. Մոսկվան մշակումներ է ստացել Երևանից և փոխանցել է իր նկատառումները Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի վերաբերյալ։ Այդ մասին մարտի 20-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, որ գերատեսչությունը Ռուսաստանի գործընկերներին նոր առաջարկներ կանի հակահայկական բովանդակության հաղորդումները բացառելու համար։

Փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին․Արցախի Հանրապետությունը ոչնչացրեցին, հիմա՝ Հայաստանի Հանրապետությունը
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 11:16

Արմինֆո. Արցախի Հանրապետությունը ոչնչացվեց, հիմա հերթը Հայաստանի Հանրապետությանն է։ Տավուշի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այդպես է մեկնաբանել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը. Պատել
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 09:51

Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Հայաստանի նախկին օմբուդսմեն
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 13:47

Արմինֆո. Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Մարիա Զախարովան մեկնաբանել է նոր պատերազմի մասին Տավուշում Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունները
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 12:17

Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունները տավուշցիների հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանցի զինվորին պահելու օրինական հիմքեր չեն եղել. Փաշինյանը՝ ադրբեջանցի զինծառայողին միակողմանի Բաքվին հանձնելու մասին
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 13:54

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է սահմանը հատած զինված ադրբեջանցի զինվորի վերադարձի դրդապատճառները՝ այն պայմաններում, երբ Բաքուն շարունակում է ապօրինի պահել հայ գերիներին, այդ թվում ՝ Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:

Ֆրանսիայի դեսպան. Հայաստանի շրջադարձը դեպի Եվրոպա չի նշանակում նրա մեկուսացում տարածաշրջանային շրջապատից
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 13:07

Արմինֆո. Հայաստանը ցանկանում է ավելի մոտ լինել Եվրամիությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ Defis Humanitaires առցանց ամսագրի հարցազրույցում։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին