Arminfo.info


Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 14:56

Արմինֆո.Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրավապահների կողմից լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման արդյունքում հոսպիտալացվել է 5 քաղաքացի ՝ 4 կին, 1 տղամարդ, և ոստիկանության երկու աշխատակից: Այդ մասին հաղորդում է "Ազգային ճակատը"։

Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 17:34

Արմինֆո. Անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանի ողջ տարածքում։ Վաղ առավոտից քաղաքացիները, որոնք համաձայն չեն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ամբողջ երկրում անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Մայրաքաղաքի առանցքային մայրուղիների փակումից խուսափելու համար առավոտից ճանապարհային ոստիկանությունն արգելել է մեծ բեռնատարների մուտքը Երևան:

ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 11:08

Արմինֆո.• Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո

ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:52

Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել հայտարարություններով ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի հետ:

"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 18:12

Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների այսօրվա հանդիպումից հետո տարածված համատեղ մամլո հաղորդագրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին:

Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 11:36

Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը, չնայած մի շարք դժվարություններին, շարունակում են մնալ անվտանգության միասնական համակարգում։ Այս մասին «Երկիր Մեդիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը ՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ՝ վերջերս Հայաստան կատարած այցի համատեքստում:

Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:07

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը "հավասար է զրոյի", քանի որ նրա տարածքում հայեր չեն մնացել։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 11:50

Արմինֆո. Բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն [Կառավարությունն] առաջ տանում` Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»։ Այդ մասին ասվում է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությունում:

Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
 Շաբաթ, 13 Ապրիլի 2024, 22:04

Արմինֆո. Ոսկեպարում մսկսվել է հանուն հայոց պետականության հանրահավաքը, որին մասնակցելու համար Տավուշի մարզ են ժամանել Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ:

Հայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համար
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:22

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, միջոցներ հատկացնել Արարատի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ինֆեկցիոն ծառայությունների համար՝ նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային մասնաճյուղի վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար:

Տավուշում ձևավորվել է "Հայկական պետականության համար" համակարգող շտաբ
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 19:58

Արմինֆո. Միասնական ճակատ ձևավորելու և բոլոր աշխատանքները (այդ թվում ՝ միասնական տեղեկատվական կենտրոն) համակարգելու նպատակով Ոսկեպար գյուղում ձևավորվել է "Հայկական պետականության համար" համակարգող շտաբ: Այդ մասին ասվում է շտաբի պաշտոնական հաղորդագրության մեջ ։

Հայաստանի ՊՆ-ում հերքել են թշնամու ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 21:56

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, նշելով, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

"Միասին" շարժումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և նշում դրա 100 պատճառ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:14

Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։  Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում:

ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 18:56

Արմինֆո. Երևանի պետական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոն:

Հայ-գերմանական արշավախմբի ստացած նոր տվյալները լույս են սփռում Հայաստանի հինավուրց Արտաշատ  մայրաքաղաքի տարբեր գործընթացների վրա
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 14:56

Արմինֆո. ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքա­ղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապար­հով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։

Ինչպես հաղորդում է ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2018 թ-ից Արտաշատ անտիկ մայրաքաղաքի թիվ 13 և 17 բլուրներն ու հուշարձանի դաշտային տարածքն ուսումնասիրվում են հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրի շրջանակներում։ Կատարվել է քաղաքի շուրջ 40 հա մակերեսի գեոֆիզիկական հետազոտությունը, որից հետո13-րդ բլրի վրա պեղվել են Ք. ա. II-I դդ. սրբարան, Ք. ա. I - Ք. հ. I դարերի բնակելի համալիրներ և մի շարք դամբարաններ։

«Մենք կանք». Պետք է դուրս գալ այն մտայնությունից, թե Արցախին առնչվող հարցերը սկսվում և ավարտվում են սոցիալական բաղադրիչով
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 11:27

Արմինֆո. «Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն ուշի ուշով հետևում է Արցախի շուրջը տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին, որոնք ակնհայտորեն վերջին շրջանում ակտիվացել են:

Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Արցախի Ծար գյուղում գտնվող 13-րդ դարի խաչքարը
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:06

Արմինֆո. Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ. արձանագիր խաչքարը։ Այդ մասին հաղորդել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

«Համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։ Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ անարդյունք մնացին։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ ենթադրելի է, որ հայկական խաչքարագործության այս եզակի օրինակը ոչնչացված է։

Հիշեցնենք, որ խաչքարային մշակույթը հայկական պատմամշակութային ժառանգության ինքնատիպ դրսևորումներից է, որի կերտման արվեստն ու խորհրդաբանությունը դեռևս 2010 թ․ արժևորվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ»-ում», - ասվում է հաղորդագրությունում:

Գեներալ. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատում
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 17:32

Արմինֆո. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատում։ Մարտի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման մասին։

Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան՝ ռազմավարական նշանակության արտահանումը սպասարկելու համար
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:36

Արմինֆո. Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան ՝ ռազմավարական նշանակության արտահանումը սպասարկելու համար։ Այդ մասին ասվում է հնդկական IADN-ի Twitter-ի (X) հաղորդագրությունում:

Հայաստանը և ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:08

Արմինֆո.ՀՀ կառավարությունը մարտի 7-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին" օրենքի նախագծին:




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին