Arminfo.info


ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:17

Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ:

Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:03

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին նախկինի պես իր դաշնակիցն է համարում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Sputnik, "Գովորիտ  Մոսկվա" և "Կոմսոմոլսկայա պրավդա" ռադիոկայաններին տված հարցազրույցում ՝ ի պատասխան Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցին։

Երևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահին
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:10

Արմինֆո.Հ նխագահի աշխատակազմի տարածքում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն Ղազախստանի Հանրապետության նխագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գլխավորած պատվիրակության Հայաստան պաշտոնական այցի կապակցությամբ: Ղազախստանի նախագահին ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ղազախստանն Արարատի եւ Արագածոտնի մարզերում պատվավոր հյուպատոսություններ կբացի
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 15:49

Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա:

Վաշինգտոնը կաջակցի Երևանին էներգետիկայի դիվերսիֆիկացման գործում. Փաշինյանի բրյուսելյան հանդիպման արդյունքները
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 18:31

Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, Բրյուսելում հանդիպում են ունեցել` վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը: Այդ մասին ասվում է ի աջակցություն Հայաստանի դիմակայունության  ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի համատեղ հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունում:

Ժամանակն է նոր գլուխ բացել ԵՄ-Հայաստան հարաբերություններում. Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Հայաստանին ֆինանսական աջակցության 270 մլն եվրո փաթեթի մասին
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 15:22

Արմինֆո. Բրյուսելը պատրաստ է առաջիկա չորս տարում Հայաստանին լրացուցիչ 270 մլն եվրոյի աջակցություն տրամադրել տնտեսության զարգացման, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները կարևորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջիկա այցը ՀՀ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 18:09

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

Ռուսաստանի տնտեսական զարգացման առաջին փոխնախարարը դասախոսություն է կարդացել ՀՌՀ ուսանողների համար
 Շաբաթ, 30 Մարտի 2024, 13:09

Արմինֆո.Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Տորոսովի բաց դասախոսությունը:

Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:44

Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից:

Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:19

Արմինֆո.Երևան, մարտ 14- Եվրոթերմ ընկերության 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ներառվելով պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Դրանով գործարքները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց հասանելի են մարտի 14-ից։

Հնդկաստանի դեսպան. Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումն ավելի ամուր հիմք է տվել երկկողմ հարաբերություններին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 16:40

Արմինֆո. Փոփոխվող գլոբալ և աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվել է Հայաստանի հետ դուրս գալ փոխգործակցության ևս մեկ ոլորտ, այն է ՝ պաշտպանության ոլորտում աճող համագործակցությունը ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան՝ հայ-հնդկական գործարար համաժողովի բացման ժամանակ: "Դա ավելի ամուր հիմք է տվել մեր հարաբերություններին", - ընդգծել է նա:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:43

Արմինֆո. Եվրախորհրդարանը 504 կողմ ձայնով հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է աջակցել Հայաստանին և քննարկել նրան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը:

Երևանի իշխանություններն ընտրել են տրանսպորտի ոլորտում առկա խնդիրը լուծելու ամենահեշտ ճանապարհը. նախկին թաղապետ
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 11:28

Արմինֆո.Տրանսպորտի ոլորտը չափազանց նուրբ է, քանի որ վերաբերում է Երևանի տասնյակ հազարավոր բնակիչների շահերին։ Այդ մասին մարտի 12-ին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիայի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:58

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։

Երևանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի շինարարությունը կսկսվի արդեն այս տարի. քաղաքապետ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:53

Արմինֆո. Ինչպես սպասվում է, արդեն ընթացիկ տարում կսկսվի Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի շինարարությունը: Այդ մասին մարտի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը ։

ԱՄՆ դեսպան. Այս տարի տարածաշրջանում հաստատուն խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 12:09

Արմինֆո.Այս տարի տարածաշրջանում հաստատուն խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի կապակցությամբ տեսաուղերձում:

Պատգամավոր. կարծում եմ ՝ Գևորգ Պապոյանը լավ կկատարի էկոնոմիկայի նախարարի դերը
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 14:01

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն իսկական պրոֆեսիոնալ է՝ նվիրված իր քաղաքական ուժի արժեքներին: Այդ մասին փետրվարի 26-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար Գեւորգ Պապոյանին առաջադրելու "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության որոշումը։

Վահան Քերոբյանը տնային կալանքի տակ է
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 13:30

Արմինֆո.Երեւանի հակակոռուպցիոն դատարանը Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին երկու ամիս ժամկետով տնային կալանքի է դատապարտել:

Վահան Քերոբյանը լքել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը. Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ՝ լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 14:57

Արմինֆո.Վահան Քերոբյանը լքել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Այդ մասին նա հաղորդել է ֆեյսբուքյան իր էջում՝ Հայաստանի բնակիչներին հղած ուղերձում։

Ֆինլանդիայի դեսպանը նշել է Հայաստանում ներդրումների համար հեռանկարային ոլորտները
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 19:30

Արմինֆո. Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին