Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:17
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:13
Արմինֆո.Հայաստանում ընթանում են կասկածելի, մանիպուլյատիվ գործընթացներ. իշխանությունները խարանել են բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են առկա խնդիրների մասին։ Իշխանությունները քննադատողներին ներկայացնում են ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկացողների լույսի ներքո։ Բնականաբար, հասկանալի է, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց հարցն այն է, թե ուր են միջազգային երաշխիքները։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:18
Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կժամանի Հարավայիան Կովկաս՝ տարածաշրջանային շրջագայության:
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 14:05
Արմինֆո.Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ:
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 15:47
Արմինֆո.Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ "Սպասում ենք", - պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովին:
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 10:56
Արմինֆո.Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ - ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին լուրերը:
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 16:01
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին, որը փորձել է իրենց տներից վտարված արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցը կապել Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հետ, հիշեցրել է այն հայերի մասին, որոնք նախորդ դարի 80-ականների վերջին լքել են Ադրբեջանը:
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:54
Արմինֆո.ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար։ Այդ մասին ապրիլի 18-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 19:13
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 19:06
Արմինֆո. Ապրիլի 17-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
|
Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:38
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ղազախական համագործակցության մի շարք հարցեր ՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային-տարանցիկ և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը:
|
Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:52
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նեղ կազմով բանակցությունների ընթացքում քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:45
Արմինֆո.Պաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները տարածաշրջանի իր հարեւանների հետ եւ Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական։ Այսօր "Հայ-վրացական ռազմավարական համագործակցություն" համաժողովի հարթակներում նման կարծիք է հայտնել "Օրբելի" կենտրոնի (համաժողովի կազմակերպիչ) փորձագետ, քաղաքագետ, հայ - վրացական հարաբերությունների մասնագետ Ջոնի Մելիքյանը:
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:22
Արմինֆո. Ս.թ. օգոստոսից կվերանայվի Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի տարիքային ցենզը: Այդ մասին ապրիլի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 18:01
Արմինֆո. Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում տեղի է ունեցել հայ և ուկրաինացի ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի փոքր քանդակի հանդիսավոր բացումը: Քանդակի հեղինակը ուկրաինացի վարպետ Ռոման Մուրնիկն է ։
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 15:22
Արմինֆո. Մոսկվան դատապարտում է արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ պառակտում սերմանելու ձգտումը: Այդ մասին ապրիլի 10 - ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով Բրյուսելում Հայաստան - ԱՄՆ-ԵՄ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպմանը։
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 12:32
Արմինֆո. Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին: Այդ մասին ապրիլի 10-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 15:49
Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա:
|
Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 18:04
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ:
|
Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:02
Արմինֆո.«ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց», «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:
|