Arminfo.info


Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:09

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից:

Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:05

Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։

DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:18

Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կժամանի Հարավայիան Կովկաս՝ տարածաշրջանային շրջագայության:

Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 16:28

Արմինֆո.SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է: 

Արարատբանկը $ 5 մլն է ներգրավել GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 15:11

Արմինֆո.Վարկավորման նպատակն է խթանել ՓՄՁ-ների և տնային տնտեսությունների կանաչ գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական, արտադրական ծրագրերի և վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի իրականացումը:

ԱրարատԲանկը USD 5 մլն է ներգրավել EFSE-ից՝ ի աջակցություն Հայաստանի ՄՓՄՁ-ներին   
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 12:25

Արմինֆո.Երկարաժամկետ վարկի շրջանակներում առաջնահերթությունը կտրվի կանանց առաջխաղացմանը բիզնեսում

ՌԴ դեսպան. Քննարկվում են Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության բնագավառի նոր համաձայնագրերը
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 10:54

Արմինֆո. Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին չի համապատասխանում ռուս - հայկական հարաբերությունների բարեկամական բնույթին։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիվանագիտական ներկայացուցչությունը Երեւանի կողմից այդ քայլի ֆոնին քննարկում է ապագայում Հայաստան բարձր մակարդակով այցեր կազմակերպելու հնարավորությունը։

Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 16:32

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը և պատասխանատու կլինի միջին և փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար  
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 16:31

Արմինֆո.Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը (ԵՄ) Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում Հայաստանի միկրո, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների վերավարկավորման ծրագրի շրջանակներում: Ֆինանսական փաթեթը նախատեսված է Հայաստանում աճի, մրցունակության և կանաչ տնտեսության զարգացման համար: Պայմանագիրը կնքվել է Երևանում, նոյեմբերի 24-ին:

Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 15:49

Արմինֆո.Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է։ Սակայն այստեղ կարող են սպասարկվել նաև ֆիզիկական անձիք, նրանց համար հասանելի է Արդշինբանկի կողմից առաջարկվող բոլոր ժամանակակից ծառայությունների ամբողջական փաթեթը:

15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի բիզնեսների աջակցմանը
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 10:32

Արմինֆո.Ակբա բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) համագործակցությամբ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ հատկապես գյուղական վայրերում ֆինանսավորման ավելի լայն հասանելիություն ստեղծելով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար (ՄՓՄՁ):

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023, 13:51

Արմինֆո.Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես` «Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.», «Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» և «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»:

Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը հուշագիր են ստորագրել
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 17:53

Արմինֆո.Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդն Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը կհամագործակցեն Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարելավման և զարգացման շուրջ։

Հայաստանի ՀԿ-ներն ադրբեջանցի "բնապահպաններին" մեղադրել են Հարավային Կովկասում ռազմական ագրեսիան ուժեղացնող քաղաքական մանիպուլյացիաների համար
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023, 17:15

Արմինֆո.Հայաստանի հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, որում խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում:

Ֆրանսիան, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, կշարունակի անել հնարավորինը՝ ապահովելու առաջընթաց Արցախի շուրջ բանակցային գործընթացում. Անն Լույո
 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023, 14:12

Արմինֆո. Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է խաղաղության գործընթացին, և ես ակտիվորեն աջակցել եմ Հարավային Կովկասում մեր հատուկ հանձնակատար Բրիս Ռոքֆոյի կողմից կատարած աշխատանքին, որը նա իրականացրել է նախագահ Մակրոնի և այս տարվա ապրիլին Հայաստան այցելած արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի խնդրանքով։  Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ով մի քանի օրից կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Անն Լույո. մեզ համար կարևոր է ոչ միայն Սյունիքի զարգացումը, այլև նրա անվտանգությունը
 Ուրբաթ, 19 Մայիսի 2023, 14:46

Արմինֆո.Մեզ համար կարևոր է ոչ միայն Սյունիքի զարգացումը, այլև նրա անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ մայիսի 18-ին Եվրոպայի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանն ու Ղազախստանն ընդլայնում են երկկողմ համագործակցությունը
 Շաբաթ, 29 Ապրիլի 2023, 18:13

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աղտոտված արտադրական ջրերի արտահոսք է տեղի ունեցել
 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2023, 12:46

Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը («ԶՊՄԿ») հաղորդել է, որ ապրիլի 7-ի երեկոյան տեղի ունեցած հոսանքազրկման հետևանքով արտադրական հոսքաջրերը թափվել են Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան-Մեղրի հատված:

Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
 Երկուշաբթի, 27 Մարտի 2023, 11:40

Արմինֆո.

Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
 Ուրբաթ, 24 Մարտի 2023, 19:05

Արմինֆո.«Փոքր և միջին ձեռնարկությունների համար Ակբա բանկի անվճար բիզնես դասընթացները եղել են ոչ թե բիզնես պրոյեկտ, այլ սոցիալական պատասխանատվություն։ ]Համախոհներով մտածում էինք՝ ինչո՞վ կկարողանանք օգտակար լինել բիզնես համայնքին։ Սա է ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացների կազմակերպման և իրականացման հիմնական գաղափարը, որը փայլուն իրականացնում ենք»,- նշում է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին