Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 16:27
Արմինֆո. Հիմա, երբ Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու և դիմելու իսկապես եղբայրական, ժամանակին փորձված ընկերներին, կանգնելու ոչ թե կապիտուլյացիայի, այլ անբաժանելի անվտանգության սկզբունքներով արդար խաղաղության ճանապարհին: Այդ մասին ասվում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ուղերձում՝ ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ:
|
Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 13:14
Արմինֆո. Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը: Ակցիան կազմակերպել է "Անմահ գունդ արտասահմանում" հասարակական կազմակերպությունը: Միջոցառումը մեկնարկել է Սուրբ Խաչ եկեղեցուց, որի մասնակիցները երաժշտության հնչյունների ներքո շարժվել են դեպի Հաղթանակի զբոսայգում գտնվող "Մայր Հայաստան" հուշահամալիր: Երթին մասնակցում է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ակցիայի շրջանակներում ծավալվել է 100 մետրանոց Գեորգիևյան ժապավեն ։ Երթի մասնակիցները կրում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված հարազատների և մտերիմների լուսանկարները:
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 17:51
Արմինֆո. Սույն թվականի ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այդ մասին հաղորդել է ԳԱԱ մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 14:23
Արմինֆո. 1915 թվի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանում ներկայացվածություն ունեցող, քրդամետ և ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության Շիշլիի շրջանային կառույցը Փանգալթը մետրոյի մուտքի մոտ հանդես է եկել ցեղասպանության վերաբերյալ մամուլի հայտարարությամբ։
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 20:05
Արմինֆո.Մահացել է ռուս հայտնի դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, ով հսկայական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հարցի արդարացի լուծման համար:
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:09
Արմինֆո. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ և դիմում միջազգային կառույցներին:
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:05
Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Ֆրանսիային կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Համապատասխան կոչը նա հնչեցրել Է Le Figaro-ի հետ հարցազրույցում։
|
Շաբաթ, 23 Մարտի 2024, 11:08
Արմինֆո.Հայաստանի ղեկավարները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
|
Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 13:54
Արմինֆո. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է հայ ժողովրդի ճարտարապետական ժառանգության պահապան և հետազոտող, ճարտարապետ և հնագետ Թորոս Թորամանյանի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցահանդես:
|
Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:10
Արմինֆո. 2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը:
|
Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 17:47
Արմինֆո. "Խորին ցավակցություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին", - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:52
Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը խիստ քննադատության է ենթարկել կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, թե՝ ցանկացած հայ զինծառայող, ով խախտի ադրբեջանական սադրանքին չարձագանքելու հրամանը, կենթարկվի իրավական պատասխանատվության:
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 13:03
Արմինֆո. ՀՀ կառավարության հերթական նիստում, մինչ օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ:
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 16:56
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ներքին Հանդում թշնամու սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 16:54
Արմինֆո.Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Սյունիքի ուղղությամբ թշնամու վերջին սադրանքին:
|
Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 12:14
Արմինֆո.Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառֆվայությունը:
|
Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 11:41
Արմինֆո. 2020-2022թթ. հակամարտության սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում: Այդ մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդագրությունում։
|
Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 14:52
Արմինֆո.Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
|
Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 17:20
Արմինֆո. Ինչպես հաղորդում է "Իրավունք" թերթը, այսօր սրտի կաթվածից 60 տարեկան հասակում մահացել է թերթի երկարամյա գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող և հասարակական գործիչ Հովհաննես Գալաջյանը:
|
Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 11:33
Արմինֆո. Հայաստանը շարունակում է ադրբեջանական գերությունից բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու աշխատանքները։ Այդ մասին հունվարի 8-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
|