Arminfo.info


Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:26

Արմինֆո. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի:

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2024, 22:20

Արմինֆո.IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։

ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
 Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:35

Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին անհապաղ բացառել Հենրի Կուելյարին (Տեխաս նահանգ)՝ Ադրբեջանի նավթագազային ընկերությունից կաշառք ստանալու մեջ մեղադրվելու կապակցությամբ:

Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:31

Արմինֆո.«Մի դրամի ուժը» ամփոփում է ապրիլ ամսվա ծրագիրը, որի արդյունքում կուտակված 3․913․063 դրամը շահառու «4090» հիմնադրամն ուղղելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը՝ շուրջ հարյուր երիտասարդի հնարավորություն տալով կրթության միջոցով փոխել իրենց կյանքի որակը։

Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:16

Արմինֆո. Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը: Այդ մասին ասվում է մի քանի արևմտամետ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։

Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:30

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:

ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:59

Արմինֆո.Կոնգրեսի վաթսունհինգ անդամներ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտե՝ կոչ անելով 250 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին: Նամակում նաեւ կոչ է արվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատասխանատվության ենթարկել՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայերի էթնիկ զտման համար:

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:57

Արմինֆո. Ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։

Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:54

Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2024թ. մայիսի 2-ին կհյուրընկալի 2009-2021թթ. Երերույքի հնավայրում գիտական աշխատանքներ իրականացրած Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին, ինչպես նաև ՀՀ կառավարության, Եվրոպական Միության պատվիրակության, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչների և մշակութային ոլորտի այլ դերակատարների:

ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:17

Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ:

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 10:24

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին:

Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:31

Արմինֆո. Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում։ Այդ մասին ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 12:59

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված, մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ:

Ֆրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 11:15

Արմինֆո. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի փակմանը նվիրված եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին, Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգը նվիրված է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին:

Հարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 22:06

Արմինֆո. Բաքվի ֆրանսիական վարժարանը դադարեցնում է իր գործունեությունը, հաղորդել  են Բաքվի ԶԼՄ-ները: Այդ տեղեկությունը Turan գործակալությանը հաստատել են հենց ուսումնական հաստատությունում։

Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:50

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները:

Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 19:13

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է  Ֆրանկոֆոնիայի միջազգային  կազմակերպության  (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակները
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 15:08

Արմինֆո.Ալինա Հովհաննիսյան: «Սա ավելին է, քան պարզապես ֆինանսական աջակցություն», - «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետզոտական  ինստիտուտ»-ի տնօրեն Արա Խզմալյանն այդպես է բնութագրել ԱրարատԲանկի հետ գործակցության սկիզբը, որի արդյունքում Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրությամբ եւ վերականգնմամբ զբաղվող կենսաքիմիական լաբորատորիան կհամալրվի անհրաժեշտ սարքավորումներով:

Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 14:48

Արմինֆո.Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, քաղաքային տնտեսության ծառայությունների կառավարման, մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ապահովության և առողջապահության, հասարակական տրանսպորտի և երթևեկության կառավարման, ինչպես նաև գործարար շրջանակների ու մի շարք այլ ոլորտներում։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին