Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:19
Արմինֆո. Հայաստանում մեկնարկել են "Զանգվածային լրատվության միջոցների մասին" օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները, որոնց հիմքում դրված է ԶԼՄ-ների ինքնակարգավորման գաղափարը:
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:16
Արմինֆո. Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը: Այդ մասին ասվում է մի քանի արևմտամետ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:11
Արմինֆո. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության։ Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության կողմից անցկացված "Քաղաքական ցիստիտ" խորագրով հարցման արդյունքները։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 17:39
Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցություններն այսօր համատեղ նամակ են հղել Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության դեսպաններին, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավարին և Հայաստանում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներին:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 16:12
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Այդ մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտարարել է "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 12:03
Արմինֆո.ԱՄՆ կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանն ընդգրկել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 22:29
Արմինֆո.Լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց վրդովմունքն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գոտում սահմանագծման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների անհիմն ագրեսիայի և դաժանության, ինչպես նաև չարդարացված բռնությունների առնչությամբ:
|
Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:07
Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին:
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 17:46
Արմինֆո. Եվրախորհրդարանն ապրիլի 25-ին ընդունել է "Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները և Գուբադ Իբադօղլուի և Իլհամիզ Գուլիևի գործը" բանաձևը:
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:50
Արմինֆո. Եվրոպական դատարանը երբեք որոշում չի կայացրել այն մասին, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, նույնը վերաբերում է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է միջազգային-իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Միջազգային դատարանում լսումների ժամանակ, որտեղ քննվում էր Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 16:58
Արմինֆո.Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր պարոն Էդվարդ Լին իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների դեմ հարձակումներին:
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 14:23
Արմինֆո. 1915 թվի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանում ներկայացվածություն ունեցող, քրդամետ և ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության Շիշլիի շրջանային կառույցը Փանգալթը մետրոյի մուտքի մոտ հանդես է եկել ցեղասպանության վերաբերյալ մամուլի հայտարարությամբ։
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 12:47
Արմինֆո. Զորյան ինստիտուտը ոգեկոչում է ապրիլի 24-ը՝ վերահաստատելով ցեղասպանության կրթության կարեւորությունը
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 12:43
Արմինֆո.Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է քաղաքագետ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 10:52
Արմինֆո.Այսօր ՝ ապրիլի 24-ին, լրանում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում Սուրբ նահատակների հիշատակին: Այսօր Հայաստանում քաղաքացիները ծաղիկներ են տանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՝ հարգանքի տուրք մատուցելու մարդկության պատմության մեջ առաջին անգամ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային սպանության անմեղ զոհերի հիշատակին: Իսկ երեկ երեկոյան Երևանում և հանրապետության մի շարք մարզերի տեղի են ունեցել ջահերով երթեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:45
Արմինֆո. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2024թ․առաջին եռամսյակում արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 41 դեպք։
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:09
Արմինֆո. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ և դիմում միջազգային կառույցներին:
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:38
Արմինֆո. «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ իշխանության կողմից իրականացված քստմնելի արարքը:
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:33
Արմինֆո. ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար։ Այդ մասին ասվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարության մեջ։
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 12:37
Արմինֆո.Ամերիկացի հետաքննող լրագրող Ջերեմի Լոֆրեդոն այցելել է Երուսաղեմի Հայկական թաղամաս և անձամբ ծանոթացել Հին քաղաքում ստեղծված իրավիճակին ՝ Xana Capital կորպորացիայի շահերը սպասարկող վերաբնակիչների և իսրայելական ոստիկանության հարձակումների պատճառով:
|