Arminfo.info


Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 15:28

Արմինֆո. Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Երևանում բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիները, ովքեր համաձայն չեն Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին տարածքների միակողմանի հանձնմանը: Փակվել են ճանապարհներ և փողոցներ։ Մասնավորապես, Շիրակի մարզում ճանապարհ է արգելափակվել Ալագյազի շրջանում, Արարատի մարզում՝ Տիգրանաշենի շրջանում, Գեղարքունիքի մարզում ՝ Մարտունու շրջանում, Տավուշի մարզում ՝ Բագրատաշենի շրջանում, ինչպես նաև՝ փողոցներ Երևանում:

Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված է
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:43

Արմինֆո. Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը։ Իրավիճակը տեղում լարված է։ Նրանք մտադիր են ուղեւորվել հայ-վրացական սահման։

Հայաստանի արդարադատության ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում ՀՀ քաղաքացիների մեջ. Փաշինյանն առաջարկում է հարցը լուծել նոր սահմանադրության շրջանակներում
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 01:22

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք:

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին Սանկտ Պետերբուրգում վերահրատարակվել է Կարեն Քալանթարի "Ակնարկներ Փարաջանովի մասին" գիրքը
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 11:05

Արմինֆո.Անվանի ռեժիսոր, նկարիչ, կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-րդ տարեդարձին Երևանում տեղի է ունեցել արվեստաբան, լրագրող և կինոքննադատ Կարեն Քալանթարի հեղինակած "Ակնարկներ Փարաջանովի մասին" գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը:

Ուրախության լավագույն ժամանակը վհատության ժա՞մն է
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 13:53

Արմինֆո. Հիրավի պատմական իրադարձություն է տեղի ունեցել նախօրեին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնում: Երևանի թատերական փառատոնի շրջանակում, որն այս տարի առաջին անգամ մեկնարկեց, տեղի է ունեցել "Եվրոպայի թատրոն" պատվավոր կոչումը կրող թատրոնի՝ Փարիզի հանրահայտ "Օդեոնի" ներկայացման ցուցադրությունը: Երևանյան հանդիսատեսի դատին է ներկայացվել նորվեգացի ժամանակակից դրամատուրգ Առնե Լյուգրեի "Ուրախության ժամանակը" (Time for Joy) վերջին պիեսներից մեկը' "Օդեոն" թատրոնի տնօրեն, թատերական ռեժիսոր, սղագրող, թարգմանիչ Ստեֆան Բրաունշվեյգի բեմադրությամբ:

ՀՀ վարչապետ. Պարեկային ծառայության ստեղծման համար ծախսվել է 29 մլրդ դրամ
 Շաբաթ, 28 Հոկտեմբերի 2023, 13:46

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Մենք պետք է աշխատենք, նախեւառաջ, մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների բարելավման ուղղությամբ. Փաշինյանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածության մասին
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 11:06

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ ժողովրդի և Ռուսաստանի միջև դարերի ընթացքում ունեցած հարաբերություններին, և այն բանին, որ, «շատերի մոտ, թերևս, կա այն զգացողությունը, որ իրենց դավաճանել են, և որքանով է պատմական այդ լարվածությունը»:

Ռուբեն Վարդանյան․ Ադրբեջանը մեր դեմ պատերազմ է մղում 14 եղանակով
 Շաբաթ, 8 Հուլիսի 2023, 14:16

Արմինֆո. "Հայկական աշխարհը լիարժեքորեն չի գիտակցում այն բարդ իրավիճակը, որում հայտնվել ենք, լիարժեքորեն չի փորձում օգնել Արցախին, և ոչ թե այն պատճառով, որ այնտեղ ապրում է 120 հազար մեր հայրենակից, այլ այն պատճառով, որ դրանք մեր արմատներն են",-կարծում է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:

Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ձեռնպահ մնալ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուվերաբերյալ որևէ գործողությունից և հայտարարությունից
 Չորեքշաբթի, 24 Մայիսի 2023, 12:37

Արմինֆո.Արցախի Հանրապետությունում կառավարումը կարող է իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով: Այդ մասին ասվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հնարավորության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության ֆոնին։

Փորձագետ. Հանրային իմունիտետի լուրջ խնդիր ունեցող երկրում ընդդիմությունը պիտի կրկնակի, եռակի ավելի զգոն, մոբիլ ու պատասխանատու լինի
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2023, 13:37

Արմինֆո.Հանրային իմունիտետի լուրջ խնդիր ունեցող երկրում ընդդիմությունը պիտի կրկնակի, եռակի ավելի զգոն, մոբիլ ու պատասխանատու լինի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին։

Արցախի պետնախարար. Ադրբեջանցիների գործողությունները փաստում են Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը
 Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2023, 11:42

Արմինֆո.Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչությանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների հույսին: Այդ մասին հայտարարել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Արցախի օմբուդսմեն. Ադրբեջանցիները ներխուժել են Արցախի քաղաքացիներին տուն վերադարձող մեքենաներից մեկը
 Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2023, 11:09

Արմինֆո. Ադրբեջանցիները ներխուժել են Արցախի քաղաքացիներին ռուս խաղաղապահների աջակցությամբ տուն վերադարձող  մեքենաներից մեկը։ Այդ մասին  հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Ռուբեն Վարդանյան. Եթե չլիներ ղարաբաղյան շարժումը, մենք  կորցրած կլինեինք  ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը
 Երկուշաբթի, 20 Փետրվարի 2023, 12:11

Արմինֆո. 35 տարի առաջ այս օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը: Եթե չլիներ շարժումը, մենք  կորցրած կլինեինք  ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Այդ մասին ասվում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձում՝ նվիրված Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու և Խորհրդային Հայաստանին միանալու համար Ղարաբաղյան շարժման 35-ամյակին։

Արցախում բավարար ալյուրի պաշարներ կան, և հացի արտադրությունը բնականոն եղանակով իրականացվում է
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022, 16:18

Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Ընդդիմադիր. Զինված ուժերի օգոստոս ամսվա առաջին 15-օրյակի ոչ մարտական կորուստների վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար
 Երեթշաբթի, 16 Օգոստոսի 2022, 11:25

Արմինֆո.Զինված ուժերի օգոստոս ամսվա առաջին 15-օրյակի ոչ մարտական կորուստների վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար: Նման կարծիք է հայտնել "Պատիվ ունեմ" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022, 17:04

Արմինֆո. Մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Ռուսաստանի դեսպանը՝ ղարաբաղյան հակամարտության, ռուս խաղաղապահների ճակատագրի եւ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների մասին
 Ուրբաթ, 4 Մարտի 2022, 14:02

Արմինֆո.Հայաստանը նույնպես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին Հ1-ով հեռարձակված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե ինչու Մոսկվան չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մինչդեռ , ճանաչել Է ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Աբխազիան եւ Հարավային Օսիան։

Անդրեա Վիկտորին. ԵՄ-ն շարունակում է աշխատել՝ մեղմացնելու համավարակի և պատերազմի հետևանքները և օգնելու բարելավել հայաստանցիների կյանքը
 Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021, 13:03

Արմինֆո.Հայաստանում ԵՄպատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն ամանորյաի ուղերձ է հղել հայ ժողովրդին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական օրինակով է համոզվել. Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունն իրական վտանգ է մարդու համար
 Երկուշաբթի, 23 Օգոստոսի 2021, 12:32

Արմինֆո. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն սեփական օրինակով է համոզվել, որ Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունն իրական վտանգ է մարդու համար: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

ՀՀ առողջապահության նախարարն առաջինն է Հայաստանում պատվաստվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով
 Չորեքշաբթի, 30 Դեկտեմբերի 2020, 14:11

Արմինֆո.Նոյեմբերի 21-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի ունեցած ՌԴ դաշնային ծառայության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ, ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի  կողմից Հայաստանին՝ որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ:




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին