Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 15:15
Արմինֆո. Ես երբեք հավակնություններ չեմ ունեցել, ցանկություն չեմ ունեցել զբաղեցնել Հայաստանի վարչապետի աթոռը, նաեւ՝ սեփական սկզբունքների պատճառով։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանի պետական թատերական համալսարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՝ մեկնաբանելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ՝ երկրի վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը ։ |
Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:37
Արմինֆո. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Ինչպես հաղորդում է «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ՀԿ ղեկավար Հովիկ Ավանեսովը, այդ քաղաքականության հերթական թիրախ է դարձել Ստեփանակերտի հերոսների պանթեոնը, ինչի մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։ |
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 17:39
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:13
Արմինֆո.Հայաստանում ընթանում են կասկածելի, մանիպուլյատիվ գործընթացներ. իշխանությունները խարանել են բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են առկա խնդիրների մասին։ Իշխանությունները քննադատողներին ներկայացնում են ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկացողների լույսի ներքո։ Բնականաբար, հասկանալի է, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց հարցն այն է, թե ուր են միջազգային երաշխիքները։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ |
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 12:02
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:21
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 12:55
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 18:50
Արմինֆո.2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այդ մասին ասվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունում: |
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:37
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 16:07
Արմինֆո.Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով և Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով: |
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 12:47
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 11:03
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:43
Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: |
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 20:00
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:52
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:43
Արմինֆո.ՀՀ վարչապետը նոր հանձնաժողով է ստեղծել ՝ նպատակ ունենալով կատարվող հանցագործության պատասխանատվությունը բարդել նշված համայնքների համայնքապետերի, ինչպես նաև այստեղ հավաքված ժողովրդի վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովին կից ևս մեկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը մեկնաբանելու խնդրանքին, որում ընդգրկված են Տավուշի մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչներ: |
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 10:49
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 18:12
Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների այսօրվա հանդիպումից հետո տարածված համատեղ մամլո հաղորդագրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին: |
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 10:53
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:11
Արմինֆո.Արմավիրի մարզի Մարգարա գյուղում, տներից 50 մետր հեռավորության վրա, "շատ վաղեմի ժամանակներից" գտնվում են Թուրքիան և թուրքական զորքերը, մեր նպատակն է նույնպիսի վիճակ ստանալ (Տավուշում-խմբ.): Այդ մասին ապրիլի 18-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ |