Arminfo.info


Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:36

Արմինֆո. Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ: Այդ մասին մայիսի 6-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:05

Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։

Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:13

Արմինֆո.Հայաստանում ընթանում են կասկածելի, մանիպուլյատիվ գործընթացներ. իշխանությունները խարանել են բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են առկա խնդիրների մասին։ Իշխանությունները քննադատողներին ներկայացնում են ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկացողների լույսի ներքո։ Բնականաբար, հասկանալի է, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց հարցն այն է, թե ուր են միջազգային երաշխիքները։ Այս մասին հայտարարել է  քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 17:51

Արմինֆո. Սույն թվականի ապրիլի 24-ին  կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այդ մասին հաղորդել է ԳԱԱ մամուլի ծառայությունը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:45

Արմինֆո. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2024թ․առաջին եռամսյակում արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ  տարատեսակ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 41 դեպք։

Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:24

Արմինֆո.Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության շրջանակում այս տարի մրցույթի 100 մասնակիցների և մարզիչների համար կանցկացվեն երկամսյա ինտենսիվ դասընթացներ։

Ակադեմիան CaseKey 2024-ի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարևորելով CaseKey-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը կօգնեն մրցույթի մասնակիցներին ավելի լավ հասկանալու բիզնես խնդիրները ու նոր նշաձող կսահմանի մրցույթի համար։

Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:10

Արմինֆո.Այս պահին Ոսկեպար գյուղի բնակիչների ճնշման ներքո ժամանակավորապես կասեցվել է Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը: Այս մասին «24նյուզ»-ին ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 13:08

Արմինֆո.Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար։

Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:16

Արմինֆո. Սույն թվականի մարտի 1-ին Մաշտոցյան Մատենադարանը հատուկ ծրագրով հյուրընկալեց ԱրարատԲանկի Վարչության և Խորհրդի անդամներին։

Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 12:52

Արմինֆո. Կարևոր է պահպանել պայմանավորվածությունները.եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե՝ ոչ, պետք չէ քաղաքից ժամանակ խլել։ Այդ մասին, ապրիլի 8-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՝ խոսելով Երեւանում ծառահատումների ժամանակավոր դադարեցման հետ կապված իրավիճակի մասին։ Նշենք, որ Ավինյանի այս որոշումը կայացվել է նախօրեին քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո:

Պատգամավորը չի բացառում, որ Ադրբեջանը փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ
 Շաբաթ, 6 Ապրիլի 2024, 14:22

Արմինֆո.ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թույլ է տալիս Ադրբեջանի ներխուժում Հայաստանի տարածք՝ "սահմանների ճշգրտման" պատրվակով ։

ԱՄՆ ՄԶԳ-ը նախատեսում է ընդամենը շուրջ 8,5 մլն դոլար տրամադրել Արցախից փախստականներին աջակցելու համար
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 23:26

Արմինֆո.Անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԱՄՆ ՄԶԳ-ը նախատեսում է շուրջ 8,5 մլն դոլար հատկացնել բռնի տեղահանված անձանց եւ փախստականների բնակարանային ու ապաստանի կարիքները հոգալու համար: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Էրին Մաքին։

Փաշինյան. Մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 15:23

Արմինֆո.Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես են եկել հայտարարություններով:

Քաղաքագետ. Փաշինյանի թիմը պատմությունը հռչակում է գրեթե որպես հայության դժբախտությունների ու աղետների գլխավոր աղբյուր
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 18:03

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը պատմությունը հռչակում է գրեթե որպես հայության դժբախտությունների և աղետների գլխավոր աղբյուր ։ Նման կարծիքի է Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները կարևորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջիկա այցը ՀՀ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 18:09

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

Ինչպե՞ս բիզնես ոլորտում դիրքավորել գործարարի «ես»-ը
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 17:48

Արմինֆո.Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում անձի բրենդավորման կարևորությունը, կատարել փորձի փոխանակում և նոր գործարար կապեր հաստատել։

Ռուսաստանի տնտեսական զարգացման առաջին փոխնախարարը դասախոսություն է կարդացել ՀՌՀ ուսանողների համար
 Շաբաթ, 30 Մարտի 2024, 13:09

Արմինֆո.Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Տորոսովի բաց դասախոսությունը:

"Միասին" շարժումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և նշում դրա 100 պատճառ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:14

Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։  Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում:

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները քարտ բլանշ են ագրեսիայի համար․ ընդդիմադիր պատգամավոր
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 18:32

Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր այսօրվա հայտարարություններով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ հիմքեր է տալիս: Նման կարծիք է հայտնել "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին