Arminfo.info


Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 19:19

Արմինֆո. Այսօր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մոտ որոշակի շանս է բացվում արագացնելու խաղաղության մասին եզրափակիչ փաստաթղթի ստորագրումը։ Երկու կողմերն էլ շտապում են, սակայն յուրաքանչյուրն ունի իր շարժառիթները։ Այսպես է մեկնաբանել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:09

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից:

Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:05

Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։

Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:13

Արմինֆո.Հայաստանում ընթանում են կասկածելի, մանիպուլյատիվ գործընթացներ. իշխանությունները խարանել են բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են առկա խնդիրների մասին։ Իշխանությունները քննադատողներին ներկայացնում են ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկացողների լույսի ներքո։ Բնականաբար, հասկանալի է, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց հարցն այն է, թե ուր են միջազգային երաշխիքները։ Այս մասին հայտարարել է  քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 12:59

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված, մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:45

Արմինֆո. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2024թ․առաջին եռամսյակում արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ  տարատեսակ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 41 դեպք։

Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:48

Արմինֆո.Ամենայն հարգանքով, բայց Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House - ը չի որոշում։ Այդ մասին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ՝ մեկնաբանելով Freedom House-ի վարկանիշում Հայաստանի դիրքերի վատթարացումը։

Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 14:45

Արմինֆո.Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում: Ապրիլի 13-ի գիշերն Իրանի հարվածն Իսրայելին այդսպես է մեկնաբանել APRI Հայաստանի գիտաշխատող, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։

Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 13:08

Արմինֆո.Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար։

Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:19

Արմինֆո.Կոնվերս Բանկ՝ իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ լրացնել ֆինանսավորման հայտ:

Պետեր Ստանո. ԵՄ-ն չի կարող գլխավոր դեր ստանձնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:02

Արմինֆո.«ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց», «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:

Բաքուն Երևանից վախենալու բոլոր հիմքերն ունի, որովհետև հրաշալի է հասկանում է. վաղ թե ուշ Հայաստանը ոտքի է կանգնելու․Վազգեն Մանուկյան
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:15

Արմինֆո.Բաքուն Երևանից վախենալու բոլոր հիմքերն ունի, որովհետև շատ լավ հասկանում է, որ վաղ է թե ուշ երկիրը ոտքի կկանգնի։ Այդ մասին հայտարարել է հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետ, ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 168.am ռեսուրսի հետ հարցազրույցում:

Վահե Հովհաննիսյան. Հայաստանի այսօրվա իրավիճակը համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտին
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 15:56

Արմինֆո. Հայաստանի այսօրվա իրավիճակը համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտին, կարծում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը

Արարատի բնակիչը ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու համար կարող է իրական պատժաչափ ստանալ․Գլխավոր դատախազություն
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:26

Արմինֆո.Քաղաքացի Կ.Խ.-ն, որը 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով առաջարկել էր ընտրակաշառք, 2024 թվականի մարտի 5-ին ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը Ուրուգվայի գործընկերոջը պատմել Է Ադրբեջանի էթնիկ զտման հետևանքով Արցախից բռնի տեղահանված արցախցիներին օգնության մասին
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 14:59

Արմինֆո.Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ:

ՀԶԱՀԻ վարկանիշ. Հետխորհրդային տարածքում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական բնույթը շարունակում է նվազել
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 13:33

Արմինֆո.Հետխորհրդային տարածքում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական բնույթը շարունակում է նվազել, հետեւում է Ռուսաստանի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (ՀԶԱՀԻ) ամենամյա վարկանիշից, որը հինգշաբթի ներկայացվել է Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նիստում:

ԵՄ-ը "հակառուսական աշխարհաքաղաքական օպտիկա" է առաջ մղում ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Հայաստանում, Կոսովոյի կարգավորման հարցում, Մոլդովայում եւ, նույնիսկ, Աֆրիկայում
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 11:51

Արմինֆո.Ոչ միայն Ուկրաինան, այլև աշխարհի մյուս երկրները հարյուր հազարավոր կյանքեր են վճարում "հակառուսական աշխարհաքաղաքական օպտիկայի" համար, որը ԵՄ-ը կիրառում է ամենուրեք։ Դրանով է նա առաջնորդվում  և Հայաստանում, և Կոսովոյի կարգավորման հարցում, և Մոլդովայում, և, նույնիսկ, Աֆրիկայում։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Արթուր Հովհաննիսյան. Հաշվի առնելով Հայաստանի պետական շահերը՝ Քաղաքացիական պայմանագրի օրակարգում ԵՄ երկրների հետ սերտ հարաբերությունների ամրապնդումն է
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 13:38

Արմինֆո.Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահերը՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օրակարգում նախատեսվում է ԵՄ երկրների հետ սերտ հարաբերությունների հետագա ամրապնդում: Այդ մասին մարտի 1-ին ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

2024 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 28-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 12:10

Արմինֆո.2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ Հայաստանում հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշումն ընդունվել է աայսօր՝ կառավարության նիստում ։

Հայաստանի արտգործնախարարը և ՄՍՀԿ գլխավոր տնօրենը Ժնևում քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:09

Արմինֆո.Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ: 




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին